Փաշինյանի հերթական քմահաճույքն արժի 63 միլիոն 400 հազար դրամ

Փաշինյանի հերթական քմահաճույքն արժի 63 միլիոն 400 հազար դրամ

Այսօր համացանցում բուռն քննարկումների առիթ է դարձել Նիկոլ Փաշինյանի նստավայրի վերանորոգման թեման: Այն բուռն չէր քննարկվի, եթե նախկինում Փաշինյանը նման երեևույթների հանդեպ մշտապես դեմ չարտահայտվեր՝ պատճառաբանելով, որ երկրի՝ ծանր սոցիալ տնտեսական իրավիճակի պարագայում բյուջեից մսխվում են գումարներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երկիրը այսօր էլ գտնվում է ծանր տնտեսական վիճակում, օր օրի խանութներում ապրանքները թանկանում են, աճում է գործազրկությունը, մարդիկ զրկվում են աշխատանքից և ընտանիք պահելու հնարավորությունից ու այս ամենի ֆոնին բյուջեից 63 միլիոն 400 հազար դրամ է հատկացվում Փաշինյանի նստավայրի վերանորոգմանը, որի մանրամասները մնում են գաղտնի:

Ի՞նչ պետք է ենթադրել այսքանից հետո, եթե ժողովրդի ու երկրի ծանր վիճակը ոչ մի կերպ դրական շարժ չի ունենում, բայց նման ահռելի գումարներ են հատկացվում ոչ առաջնային հարցերի համար, այն դեպքում, երբ բյուջեով ի սկզբանե նման բան նախատեսված չի էլ եղել: Ընդամենը պետք է ենթադրել, որ Փաշինյանի քմահաճույքները գնալով մեծ թվեր են արժենում պետության համար ու դա արվում է սեփական ժողովրդի վստահությունը չարաշահելու հաշվին:

Global News Armenia

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով