«Փաշինյանը շանս ունի երկրորդելու Սինգապուրի վարչապետին».Ատոմ Մարգարյան

Загрузка...

Տնտեսագիտական համալսարանի Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փաշինյանը շանս ունի երկրորդելու Սինգապուրի վարչապետին։

Եթե դուք ցանկանում եք հաղթահարել կոռուպցիան, ապա պետք է պատրաստ լինեք բանտ ուղարկել ձեր մերձավորներին եւ նույնիսկ՝ ձեր ընտանիքին». Սրանք Սինգապուրի լեգենդար վարչապետ Լի Կուան Յու-ի խոսքերն են, ավելի ճիշտ՝ նրա կրեդոն, որին հավատարիմ` մարդը բառացիորեն երեք տասնամյակի ընթացքում փոքրիկ կղզյակը դարձրեց դրախտավայր:

Սինգապուրում շնչի հաշվով եկամուտը 50 տարվա ընթացքում 500 դոլարից հասավ 50.000 հազար դոլարի. աճը՝ 100 անգամ: Այ սա տնտեսական հեղափոխություն էր: Կհաջողվի՞, արդյոք, Հայաստանում կրկնել սինգապուրյան հրաշքը: Դա կախված է վարչապետ Նիկոլ Փաշինյանից եւ նրա թիմից:

Փաշինյանի մասով խնդիր չկա: Նրա բացարձակ լեգիտիմությունը, քաղաքական փորձառությունը եւ ասկետ վարքագիծը բոլոր հիմքերը տալիս են նման ակնկալիքի համար: Ու այն, որ նա պատրաստ է բանտ ուղարկել իր մերձավորին, եւս ակնհայտ է, կամքը առկա է ու, այս առումով էլ վարչապետը երկրորդում է Սինգապուրի երբեմնի ղեկավարին:

Սակայն խնդիրը մերձավորների մեջ է, իսկ գլխավոր թշնամին՝ կոռուպցիան: Վարչապետին շատ դժվար է լինելու զսպել ու սանձել իր իսկ թիմակիցների մի մասի օպորտունիստական, իմա՝ քրեահակ վարքագիծը ու արագ հարստություն դիզելու մարմաջը: Սա թերեւս Հայաստանը ոտքի կանգնեցնելու գլխավոր խնդիրն է:

Արդեն անզեն աչքով էլ տեսանելի է վարչապետի մերձավորներից որոշների խոտոր ու կոռումպահակ վարքագիծը՝ իրենց վստահված ոլորտները /վարչապետի աչքից հեռու/ սեփական ընկեր-բարեկամներով լցնելու, կոռուպցիայի ու հովանավորչության ապագա բուրգի կառուցմանն ուղղված ճիգերը: Նրանցից ոմանք էլ զբաղված են կոռումպակիր օրենսդրական նախագծերի անսքող ու կոպիտ լոբբիզմով: Հետաքրքիր է՝ չի՞ տեսնում այս ամենը վարչապետը, նրան չե՞ն զեկուցում, թե՞ այդտեղ ուղղակի խնդիր չեն տեսնում»։

Մինչդեռ, այս իրավիճակը հար եւ նման է Հայաստանի 90-ական թվականների կացությանը, երբ բառացիորեն մի քանի տարվա ընթացքում հեղափոխության եւ առաջադիմության լոզունգներով եկած քաղաքական ուժը դեգրադացվեց, պառակտվեց, իսկ արդեն 1995-96-ին թեւակոխեց սահմանադրական կարգի պերմանենտ տապալումների, համակարգային կոռուպցիայի, միահեծան կառավարման, անվերջանալի քաղաքական սպանությունների ու հեղաշրջումների հորձանուտի մեջ:

Ու աստված մի արասցե, որ պատմությունը կրկնվի»:

Նմանատիպ նորություններ

Դե վայելե՛ք, իմ «ՀՊԱՐՏ» քաղաքացիներ, սա է Ձեր ընտր... Մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը Լրացավ ապրիլ-մայիսյան իրադարձությունների մեկ տարին, ինչպես կուզեք անվանեք այդ գործընթացները՝ իշխանափոխություն,...
Փարիզում այրվում է Վերսալը Ֆրանսիացիները դեռ ուշքի չէին եկել Աստվածամոր տաճարի հրդեհից և ահա նոր հարված։ https://youtu.be/qvxKJxFoaU4...
Արարատ Միրզոյանի կողմից հարթակ նետվեց հերթական առա... ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.   – Այսօր Արարատ Միրզոյանի կողմից հարթակ նետվեց հերթական առասպելը ՝ Կարեն Կ...
Տնտեսական հեղափոխության պարագայում առաջարկում ենք ... Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյան...
«Ինքս հրաժարականը չեմ լսել, չեմ էլ կարդացել» .Արար... Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել,որտեղ ասվում է,որ ինքը  մինչև հիմա Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին ոչ լսել է,ոչ էլ կարդացել Գ...
«Պրն. Հարությունյան, մեծ հաշվով մենք փաթթած ունենք... Բաց նամակ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին Պրն. Հարությունյան դուք հայտարարել եք, որ «քաղաքական գեղցիներ» են նրանք, ովքեր շահարկում են Կարաբին...
«Ժամանակ». Ձեռքից ձեռք. Ավիակերոսինի ներմուծման ոլ... «Ժամանակ» թերթը գրում է. «Նոր իշխանությունների օրոք շարունակվում է տնտեսության եկամտաբեր ճյուղերի վերաբաշխման գործընթացը: «Ժամանակ»-ի տեղեկությ...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...