Փաշինյանը նախապես տեղյա՞կ էր տրանսգենդերի ելույթից.Հրապարակ

Երեկ ԱԺ նիստերի դահլիճում ընթացող մարդու իրավունքների խնդիրներին նվիրված լսումների ժամանակ ամբիոնին մոտեցավ «Իրավունքի կողմ» ՀԿ ներկայացուցիչ Լիլիթ Մարտիրոսյանը, որը, պարզվեց, տրանսգենդեր է: Նա իր ելույթում մասնավորապես ասաց. «Ազգային ժողովի ամբիոնից ձեզ եմ դիմում որպես տրանսգենդեր կին։ Ինձ ընդունեք որպես հավաքական կերպար։

Հանդիսանալով հայ տրանսգենդեր համայնքի անդամ՝ ես իմ մեջ ամփոփում եմ խոշտանգված, բռնաբարված, առեւանգված, ֆիզիկական բռնության ենթարկված, այրված, ողջակիզված, դանակահարված, մահափորձի ենթարկված, սպանված, արտագաղթած, թալանված, սոցիալական, առողջապահական, իրավական, տնտեսական եւ արժանապատիվ կյանքում խարանի ու խտրականության ենթարկված, գործազուրկ, աղքատ ու բարոյալքված տրանսգենդերի կերպարը։ Մինչ 2018 թվականը մենք փաստագրել ենք 283 նմանատիպ դեպքեր տրանսգենդեր անձանց նկատմամբ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այնուհետեւ կոչ է արել՝ ձեռնամուխ լինել գենդերային հավասարությանը։
Ելույթից ակնհայտորեն անակնկալի եկավ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը, ով վարում էր նիստը: Նա ասաց.«Մենք այսօր  թեմա ունեինք քննարկելու՝ դատաիրավական բարեփոխումներ, հաշմանդամների խնդիրներ եւ երեխաների խնդիրներ:

Օգտվել առիթից եւ փորձել այս ամբիոնը եւ բարձրացնել հարց, որն այս պահին չկա մեր օրակարգում, ես սա համարում եմ անհարգալից վերաբերմունք առաջին հերթին իմ հանդեպ որպես հանձնաժողովի նախագահ, երկրորդ հերթին խորհրդարանի հանդեպ: Ձեր իրավունքները որեւէ մեկը չի ոտնահարում, բայց մենք այսօր ունենք հստակ օրակարգ եւ դուք խախտել եք մեր օրակարգը»: Այնուհետեւ հավելեց.«Խտրականության խնդիր չկա, երբ հարցը կվերաբերվեր ձեզ, դուք կխոսեիք: Խնդրում եմ ազատեք դահլիճը»:

Երեւույթն աննախադեպ էր նորանկախ Հայաստանի պատմության մեջ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անգամ տրանսգենդերն իր ելույթում ասաց.«Մի քանի ամիս առաջ չէր կարելի երեւակայել այն, ինչ այսօր կատարվում է Ազգային ժողովում»: Այո,  ոչ ոք չի կասկածում, որ մի քանի ամիս առաջ  հնարավոր չէր   անգամ պատկերացնել, որ Հայաստանի գլխավոր քաղաքական՝ ԱԺ ամբիոնից կարող է ելույթ ունենալ տղամարդու ձայնով, բայց կանացի արտաքինով սեռափոխված  մեկը եւ կպահանջի իր եւ իր նմանների իրավունքների պաշտպանություն:

Միայն պատկերացնել կարելի է, թե ինչպես կարձագանքեր դրան մերժվածների կուսակցության մեծամասնությունից կազմված խորհրդարանը, որտեղ տղամարդը տղամարդ էր, կինը՝ կին, իրենց բոլոր սխալներով ու արժանիքներով հանդերձ: Ինչպե՞ս կարձագանքեին այդ ելույթին ամենամերժվածներից  Շմայսը, Սեդրակ Սարոյանը, Սամվել Ալեքսանյանը եւ այլոք:

Մինչդեռ այսօրվա խորհրդարանում ծափահարեցին տրանսգենդերին:  Հետո պարզվեց, որ նրան հրավիրել է իշխող «Իմ քայլը» խմբակցության  պատգամավոր  Մարիա Կարապետյանը: Իսկ սա արդեն նշանակում է, որ հրավերը եղել է քաղաքական վերադասի հետ նախապես պայամավորված, համաձայնեցված: Նման որոշում շարքային, հանրությանը անհայտ պատգամավոր  Մարիան չէր կարող կայացնել: Իսկ սա  բավականին լուրջ մեսիջ է թե՛ հասարակությանը, թե՛ դրսի «խաղացողներին», թե ուր է գնում ետհեղափոխական Հայաստանը: Երեւույթին բավականին բուռն են արձագանքում համացանցում, օգտատերեը  սպասում են  իրենց մտահոգող հարցեորի պատասխաններին.
Роберт Мелконян
Ասելու բան չունեմ…Առանց մեկնաբանության…Չհամբերեցի, մի երկու բառ ասեմ ամեն դեպքում` ձվադրվեք, բազմացեք, այլասերեք, այլասերվեք ու ամեն լավ բան քարուքանդ արեք…

Рузан Асатрян

ՀԱՐԳԱՐԺԱՆ ՊԱՐՈՆ ՎԱՐՉԱՊԵՏ, ՄԻՆՉԵՎ ԱԶՆԻՎ ՈՒ ՍՐՏԱՑԱՎ ՄԱՐԴԿԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՅՍ ՆՅՈՒԹԵՐԻ ՒՍԿՈՒԹՅՈՒՆԸ ՁԵԶ ՀԱՍՆԻ, ՎԱԽԵՆԱՄ ՈՒՇ ԼԻՆԻ…

Մնում էր տրանսգենդերը Աժ ամբիոնից խոսեր…

Այս ինչ կրակն են մեզ գցել արծաթով ծախվածները…

Հայաստանը երբ այսպիսին դարձավ՝ համասեռամոլ, տրանսգենդեր, լեզբի, աղանդավոր, պոզավոր, կոտոշավոր…այս փոխառյալ բառերի ու նրա էության կրողների հետ ուզում ենք հանրությանը

հաշտեցնել, թե հանրայնացնել, այո, այս ինչ ենք անում, ոչ մի հայ ավանդական ընտանիք իր տունը

տղամարդ հարս չի տանի….. հայն աշխարհին տվեց ընտանիքի գաղափարը

Հովհաննես Յորդանյան

Ես սպասում եմ «ԻՄ Քայլը» խորհրդարանական խմբակցության /դաշինքի/ արձագանքին, ԱԺ-ում անթույլատրելի ելույթի հետ կապված:

Ասեմ ավելին պահանջում եմ պաշտոնական դիրքորոշում արտահայտել խեղված երևույթի հետ կապված:

Ինձ հետաքրքիր է , արդյո՞ք ԱԺ-ում կա մի ուժ որը կողմ է դրա ելույթին եղել:
Ինչպես նաև ԱԺ խմբակցությունները պարտավոր են կարծիք հայտնել պաշտոնապես, ի՞նչ իրավունքով և անձամբ ու՞մ միջամտությամբ է ելույթը տեղի ունեցել:

Ես հուսով եմ, որ թյուրիմացության արդյունք է եղել սա, կամ խաբվել են մարդիկ, հակառակ դեպքում կընկալվի որ դա նպատակով ծրագրված է եղել հենց իշխանական անմիջական միջամտությամբ:
Վերջում նաև հուսամ վարչապետը կարձագանքի այդ երևույթին:

Artak Andreasyan Հերթը կապտամազ ադրբեջանամոլներինն ա։

Արա Պողոսյան պետք է պահանջենք պատասխանատվության ենթարկել երկրի թիվ մեկ ամբիոնից այլասերության քարոզչություն անելու, դրան հովանավորելու, դրդելու և/կամ մեղսակցելու համար պատասխանատու անձանց…եթե այսօր լռենք, հաջորդ ելույթը չի՛ ուշանա:

Նաիրա ՎԱՆՅԱՆ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով