Տրանսգենդերին ԱԺ էր հրավիրել «Իմ Քայլ»-ի պատգամավորը.Հրապարակ

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի հրավիրած հանրային լսումների ժամանակ արտառոց միջադեպ է գրանցվել։  Լսումների ժամանակ ամբիոնին է մոտեցել  եւ ելույթ ունեցել տրանսգենդեր՝ հունից հանելով նիստը վարող ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին։ Տրանսգենդերը ներկայացել է Լիլիթ Մարտիրոսյան՝ «Իրավունքի կողմ» ՀԿ  նախագահ։ Ելույթի սկզբում նա կիսականացի, կիսատղամարդկային ձայնով  հայտարարել է, որ մի քանի ամիս առաջ չէր կարելի երեւակայել այն, ինչ այսօր կատարվում է Ազգային ժողովում․ «Ազգային ժողովի ամբիոնից ձեզ եմ դիմում որպես տրանսգենդեր կին։ Ինձ ընդունեք որպես հավաքական կերպար։ Հանդիսանալով հայ տրանսգենդեր համայնքի անդամ՝ ես իմ մեջ ամփոփում եմ խոշտանգված, բռնաբարված, առեւանգված, ֆիզիկական բռնության ենթարկված, այրված, ողջակիզված, դանակահարված, մահափորձի ենթարկված, սպանված, արտագաղթած, թալանված, սոցիալական, առողջապահական, իրավական, տնտեսական եւ արժանապատիվ կյանքում խարանի ու խտրականության ենթարկված, գործազուրկ, աղքատ ու բարոյալքված տրանսգենդերի կերպարը։

Մինչ 2018 թվականը մենք փաստագրել ենք 283 նմանատիպ դեպքեր տրանսգենդեր անձանց նկատմամբ»,- ասել է նա՝  կոչ անելով ձեռնամուխ լինել գենդերային հավասարությանը։ Ելույթին վրդովված արձագանքել է Նաիրա Զոհրաբյանը՝ հիշեցնելով, որ լսումների օրակարգում տրանսգենդերների իրավունքների հարց չկար, եւ տեղի ունեցածը անարգանք է թե՛ հանձնաժողովի, թե՛ խորհրդարանի նկատմամբ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ լսումների օրակարգում, ըստ Զոհրաբյանի, թեմատիկ երեք ուղղություն էր ընտրվել՝ Դատաիրավական բարեփոխումներ, հաշմանդամություն ունեցող անձինք եւ երեխաների իրավունքներ, երեխաների իրավունքների պաշտպանությունը մանկատներում եւ այլ հաստատություններում․ «Օգտվել այս առիթից եւ մեր ամբիոնից բարձրացնել հարց, որը չկա մեր օրակարգում, ես սա համարում եմ անհարգալից վերաբերմունք առաջին հերթին իմ հանդեպ որպես հանձնաժողովի նախագահ, երկրորդ  հերթին՝ խորհրդարանի հանդեպ․ ձեր իրավունքները որեւէ մեկը չի ոտնահարում, բայց մենք ունենք հստակ օրակարգ, եւ դուք խախտել եք մեր օրակարգը»,- ասել է նա ու դուրս հրավիրել տրանսգենդերին։

Մեր տեղեկություններով նրանց լսումների հրավեր է ուղարկել ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, նշված հանձնաժողովի անդամ  Մարիա Կարապետյանը, պատգամավորը վերջերս Եվրամիության կողմից «Քաջ կին» մրցանակին է արժանացել։

Մանրամասն՝ տեսանյութում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով