Տղամարդու մորուքի մեջ ավելի շատ բակտերիաներ կան, քան շան վրա

Գիտնականները վատ նորություն ունեն մորուքավոր տղամարդկանց համար: Նրանք ապացուցել են, որ տղամարդու մորուքի մեջ ավելի շատ մանրէներ են ապրում, քան շների մորթում: Այս մասին հայտնում է dailymail.co.uk-ը:

Հետազոտությունները ցույց են տվել, որ մորուք ունեցող մարդկանց գրեթե կեսի մոտ կան կյանքին վտանգ սպառնացող մանրէներ: Ի հակադրություն, փորձարկման ենթարկված շների մոտ ապացուցվեց, որ դրանց մորթու մեջ ավելի քիչ են վերոնշյալ մանրէները: Տղամարդիկ այժմ նշում են, որ այդ նոր հետազոտությունը շատ տղամարդկանց մոտ կառաջացնի պոգոնոֆոբիա՝ անտրամաբանական վախ մորուքից: «Հետազոտությունը ցույց է տվել , որ 18-76 տարեկան մորուքավոր տղամարդկանց մոտ, ըստ մանրէաբանական հաշվարկների, բակտերիաների քանակը շատ է եղել, իսկ 30 շնից միայն 23-ի մոտ է նման արդյունք գրանցվել»: Ուսումնասիրված տղամարդկանցից 7-ի մոտ էլ նույնիսկ հայտնաբերել են մարդու կյանքին սպառնացող միկրոբներ ու բակտերիաներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նյութի աղբյուրը՝meganews.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով