Վալերի Բրյուսովի անվան համալսարանի մեծ դահլիճում կայացավ «Քառօրյա Կյանք» միջոցառումը

Վալերի Բրյուսովի անվան համալսարանի մեծ դահլիճում կայացավ «Քառօրյա Կյանք» միջոցառումը

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ապրիլի 4-ի երեկոյան, Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի մեծ դահլիճում, ԵՊԼՀ-ի և Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության համատեղ ջանքերով կայացավ «Քառօրյա Կյանք» խորագիրը կրող միջոցառումը, որը նվիրված էր Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին: Միջացառման պատվավոր հյուրերի շարքում՝ բարձրաստիճան զինվորականներ էին, կուրսանտներ և ազատամարտիկներ, Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ, ինչպես նաև Ապրիլյան պատերազմին մասնակցած ԵՊԼՀ շրջանավարտներ:
Միջոցառումը մեկնարկեց ԵՊԼՀ ռեկտոր Կարինե Հարությունյանի խոսով, այնուհետև ԵՊԼՀ ուսանողները հանդիսատեսին ներկայացրեցին, իրենց պատրաստած և Ապրիլյան պատերազմին նվիրված տեսանյութերն ու բեմադրությունները, հանդես եկան ասմունքով, երաժշտական ու պարային կատարումներով: Ներկաների համար իրենց կատարմամբ բեմ բարձրացան նաև 3 զինվոր ընկերների խորհրդանշող «Դետք» խմբի տղաները և կատարեցին իրենց «Մի Ազգ, Մի Բանակ» երգը:
ՀՀ Պաշտպանության նախարարի խորհրդական Վարդան Ավետիսյանը, ներկաներին փոխանցեց Պաշտպանության նախարարի ողջյունները և խոսեց Ապրիլյան պատերազմում կատարցված սխրագործությունների մասին, զուգահեռներ անցկացնելով մեր նորօրյա ռազմագործողությունների պատմության և Արցախյան ազատամարտի տարիների միջև:


Միջացառման ավարտին բեմ բարձրացան ՂՊՎՄ նախագահ Գրիգոր Գրիգորյանը, փոխնախագահ Ռուբեն Դավթյանը և ՂՊՎՄ լրատվական բաժնի ղեկավար Ալլա Նիկողոսյանը, ովքեր ՂՊՎՄ պատվոգրով և շքանշանով պարգևատրեցին միջոցառման կազմակերպման գործում մեծ ակտիվություն ցուցաբերած դասախոսներին և ուսանողներին, ինպես նաև Ապրիլյան ռազմագործողություններին մասնակցած և սխրագործություններ իրականացրած ԵՊԼՀ ուսանողներին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով