«Սպայկա»-ի շուրջ աղմուկից հետո շուկա է մտնում «Բեստ Ֆրութ»-ը. Factor.am

Միրգ-բանջարեղեն մթերող «Սպայկա» ընկերության շուրջ ծավալված աղմուկից հետո շուկա է մուտք գործում նոր ընկերություն: Խոսքը «Բեստ Ֆրութ Լոգիստիկս Ցենտր» ընկերության մասին է, որը ևս զբաղվում է պտուղ-բանջարեղենի մթերմամբ: Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատել է ընկերության տնօրեն Արման Ամիրաղյանը:

«Մեզ մոտ շինարարական փուլն ավարտվել է, հիմա սպասում ենք, որ Եվրոպայից հասնեն ագրեգատորները, որտեղ սառեցվելու է այդ ամենը: Մենք հիմնականում զբաղվելու ենք բեռնափոխադրումներով և միրգ-բանջարեղենի մթերմամբ: Մեկ տարի է, որ մեր գործունեությունը սկսել ենք, պատրաստվում ենք մթերել նաև Արարատյան դաշտից ապրանքներ»,— ասել է նա:

Հիշեցնենք, որ այս ոլորտում մենաշնորհային դիրք ունեցող «Սպայկա» ընկերությունը, որը, ըստ ՊԵԿ-ի, չի կատարել 7 միլիարդ դրամի հարկային պարտավորություն, հայտնել է մի շարք գյուղերից միրգ-բանջարեղեն չմթերելու մասին:

Հարցին՝ ի՞նչ ծավալով է «Բեստ Ֆրութ» ընկերությունը մթերումներ իրականացնելու, տնօրենն ասել է, որ այդ մասին վաղ է խոսել, քանի որ դեռ շուկան լրիվ չեն ուսումնասիրել. «Անպայման մթերելու ենք, բայց թե որտեղից, ինչ՝ չգիտենք: Մեր սառնարանները «Սպայկա»-ի նման մեծ չեն, բայց որքան հնարավորություն կունենանք՝ կանենք: Ծավալների մասին կտեղեկացնենք»:

Factor.am-ի հարցին, եթե 2018 թվականին է հիմնադրվել ընկերությունը, ինչո՞ւ նախորդ տարվանից մթերումներ չի իրականացրել, Արման Ամիրաղյանը պատասխանել է, որ շինարարական խնդիրներ են եղել, որոնք ավարտել են անցյալ տարվա ամռանը:

«Հիմա համալրվում ենք, որ ամբողջ ուժով մտնենք շուկա»,— ասել է նա: «Սպայկա»-ի շուրջ աղմուկից հետո «Բեստ Ֆրութ Լոգիստիկս Ցենտր» ընկերությունը սկսեցին ֆեյսբուքում գովազդել հայտնի օգտատերեր՝ գյուղացիներին ուղղորդելով համագործակցության:

Տնօրենից հետաքրքրվել են, թե այս զուգադիպությունն ինչով է պայմանավորված, քանի որ ընկերության գովազդը ֆեյսբուքում տարածում են նաև ՔՊ-ի երիտթևի ակտիվ ներկայացուցիչները:

«Մեր ընկերությունը մեկ շաբաթ առաջ է սկսել գովազդներ անել, իսկ «Սպայկա»-ի շուրջ աղմուկը եղել է երկու օր առաջ: Հիմա քանի որ վերջացրել ենք մեր աշխատանքները, մեր գովազդն ակտիվացրել ենք: ՔՊ-ի անդամները ՀՀ քաղաքացիներ են, իրավունք ունեն տարածել, ինչպես ուրիշները: Ուրախանում են իրենց երկրի բարգավաճումով: Մենք էլ ուզում ենք աշխատել, հարկեր վճարել»,- ասել է ընկերության տնօրենը:

Հարցին էլ՝ հիմա քանի՞ աշխատակից կա ընկերությունում, տնօրենը պատասխանել է, որ դեռ մի քանի հոգին են, բայց հետագայում ավելանալու են: Նա, միաժամանակ, հրաժարվել է հստակ ասել, թե որքա՞ն ներդրում են կատարել:

«Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել ամենատարածված միֆերը Covid-19-ի մասին».Արմեն Մուրադյան

01.06.2020

ՀՀ-ում կորոնավիրուսից մահացած ոչ մի անձ չկա․ Վահան Հովհաննիսյան

02.06.2020

«Վարչապետի խոսնակը ոնց հասկանում եմ ավելի ա արագացնում իշխանափոխության պրոցեսը».Ռոբերտ Հայրապետյան

06.06.2020

Սուտ. որը թիթեռի պես մեկ օրվա կյանք ունեցավ

31.05.2020

«Եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա առաջիկա շաբաթվա ընթացքում՝ ես դուրս կգամ քաղաքականությունից». Արմեն Աշոտյան.168.am

04.06.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով