Սերժ Սարգսյանն այսօր էլ չի խոսի. Դրա կարիքը դեռ չկա՞. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը՝ ապրիլի 23-ին, Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, չնայած նրա թիմը վերջին շրջանում հայտարարում էր, որ հրաժարականի մեկ տարվա կապակցությամբ Սերժ Սարգսյանը կխոսի, նշվում էր նաեւ, որ հարցազրույց է տալու Վլադիմիր Սոլովյովին, որը կհրապարակի այդ օրը՝ լույս սփռելով խորհրդավոր հայտարարության վրա, թե «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա»։

Սակայն երեկ նրա թիմից ասացին, որ այսօր ո՛չ ելույթ, ո՛չ հայտարարություն, ոչ էլ հարցազրույց չի լինելու նրա կողմից։ Իսկ ե՞րբ կխոսի։ «Երբ հասկանա, որ դրա կարիքը կա»»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով