Սերժ Սարգսյանի աղջիկը նորերի հետ չի ուզում աշխատել.«Հրապարակ»

«Հրապարակ»ի տեղեկություններով,այսօր աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Սերժ Սարգսյանի կրտսեր դուստրը՝ Սաթենիկը։ Նա աշխատում էր առողջապահության նախարարության ֆինանսատնտեսագիտական վարությունում՝ որպես տնտեսագետ։

Նա 2016-ին երրորդ զավակն է ունեցել եւ գտնվում էր հետծննդյան արձակուրդում, որի ժամկետն օրերս ավարտվել էր։ Երբ նախարարությունից հետաքրքրվել են՝ աշխատանքի դուրս գալու հարցով, Սաթենիկ Սարգսյանը աշխատանքից ազատման դիմումն է ուղարկել։ Երեկ նախարարն արդեն ստորագրել էր նրա՝ աշխատանքից ազատման դիմումը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով