«Սերժին որ տեսնես, ասա իրան, որ եթե, Աստված չտա, պատերազմ լինի, ինքը պտի Նիկոլին օգնի: Անպայման կասես, ինքը խորը մարդա, ասածս կհասկանա…»

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Բրյուսելից վերադառնալիս օդանավակայանում մեր հայրենակիցները քիչ չէին: Բարևեցինք, բռնվեցինք զրույցի՝ “ոնց եք-ոնց չեքից” մինչև “բա երբա մեր երկիրը դզվելու” տիեզերքի նման հին ու փիլիսոփայական հարցադրումներ:

Տարիքով մի տղամարդ անկեղծացավ.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

– Աշոտյան ջան, դուք ժողովրդից մի նեղացեք, դուք էլ եք մեղավոր եղել: Մի քիչ էս ժողովրդի դարդերից խոսայիք, մի քիչ բանի տեղ դնեիք, մի քիչ ձեր շրջապատը մաքրեիք, սենց չէր լինի:

– Դե, ճիշտ ես, պապի ջան: Հենա, շրջապատներս արդեն լաաավ մաքրվելա, – ժպտացի ես ի պատասխան:

– Հա, մեկ էլ մի բան ասեմ: Դու Սերժին որ տեսնես, ասա իրան, որ եթե, Աստված չտա, պատերազմ լինի, ինքը պտի Նիկոլին օգնի: Անպայման կասես: Ինքը խորը մարդա, ասածս կհասկանա…»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով