Պուտինը չի ընդունում Քոչարյանի, Խաչատուրովի հանդեպ ՀՀ իշխանության դիրքորոշումը․ «Փաստ»

Загрузка...

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, գազի գնի հարցն անընդհատ ձգձգվում է, պաշտոնյաները պարբերաբար հայտարարում են, թե բանակցությունները շարունակվում են:

«Փաստ» թերթի իրազեկ աղբյուրների համոզմամբ, այս հարցը ժամանակավորապես առկախվել է, քանի որ դեռևս ձգձգվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան նախատեսված այցը:

Ըստ լուրերի` գազի գնի բարձրացման հարցը օրակարգում «կպտտվի» և տարբեր «սոուսներով» կմատուցվի հանրությանը, մինչև վերջապես Պուտինի այցը կայանա: Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ հենց այցից հետո էլ կորոշակիանա ՀՀ ներմուծվող գազի գնի՝ առաջիկա հինգ տարիների «ճակատագիրը»:

Ի դեպ, ռուսաստանյան մեր աղբյուրները պնդում են, որ Պուտինն իր այցը դիտավորյալ է ձգձգում, քանի որ իր համար անընդունելի է Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի հանդեպ գործող իշխանությունների դիրքորոշումն ու կիրառած գործիքակազմը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...