Պետական դրոշն այնքան չի նվաստացրել փոշին, որքան տրանսգենդերն ու Թրյուդոյի ոտքերը. «Իրատես»

Загрузка...

«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը մաքսատան աշխատակցին դրոշի վիճակի համար նկատողություն արեց: Չնայած դա ամենևին էլ նկատողություն չէր, դա պարզ ստորացում էր, նվաստացում: Վարչապետը հրապարակավ նվաստացրեց այն քաղաքացիներից մեկին, որոնց համար, պետական մակարդակով, օրացույցի 365/6 օրերից մեկը կարմիրով է նշվելու, որպես տոն:

Ավելին՝ վարչապետը նույն աշխատակցին հրահանգեց լվանալ դրոշը, ստենդ պատրաստել, դրոշը դնել դրա վրա և աշխատանքից ազատման դիմում գրել: Չնայած վարչապետն իրավունք չունի մաքսատան աշխատակցին աշխատանքից ազատվելու դիմում գրելու հրահանգ տալ, եթե ինքը դեմ է նախկին իշանությունների գործելաոճին, եթե ինքը դեմ է անօրինականություններին, եթե ինքը կողմ է օրենքին: Ինչևէ, դառնանք բուն թեմային:

Ես միշտ երազել եմ մեր երկրի ղեկավարի աթոռին տեսնել մի մարդու, որը պատկառանք կտածի ՀՀ պետական դրոշի հանդեպ: Որովհետև դրոշը գաղափար է, հոգի, որով պետք է ապրենք, առաջնորդվենք, որը պետք է սիրենք մեր հայրենիքի չափ: Բայց, ներեցեք, նույն Նիկոլ Փաշինյանը չէ՞ր, որ ՀՀ պետական դրոշի գույներով գուլպաներ էր նվիրել Կանադայի վարչապետին՝ ինքը նույնպես կրելով դրանցից: Մի տեսակ անհասկանալի բան կա. կա՛մ վարչապետն այն ժամանակ չի հասկացել, որ դա ՀՀ դրոշն է, կա՛մ նոր է սկսել արժևորել:

Ինչ խոսք, պարզ երևում էր, որ մաքսատան դրոշին «թշվառները» երկար ժամանակ ուշադրություն չեն դարձրել, բայց դրա համար ամբողջ աշխարհի առաջ նվաստացնել մարդուն, մեղմ ասած, ճիշտ չէր: Դրոշը բարձրում և մաքուր պահելու պարտականությունը բոլորինն է՝ մաքսատունը մաքրողներից մինչև տնօրեն, և, եթե աշխատակիցը մեղավոր է, նույնչափ մեղավոր է նաև վերադասը: Նույն տոնով ժողովուրդը կարող է խոսել Փաշինյանի հետ՝ պետական խորհրդանիշի գույներով գուլպա օտարերկրացուն «հագցնելու» համար:

Ի դեպ, մաքսատան աշխատակցին նկատողություն անելուց առաջ կամ հետո վարչապետ Փաշինյանը պետք է գիտակցեր, որ փոշին մեր պետական դրոշն այնքան չի նվաստացրել, որքան նվաստացրել են վերջինիս ներքո ելույթ ունեցող տրանսգենդերը, անցյալ տարվա ապրիլ ամսին դրոշի գույներով կրծկալ կրող ֆեմինիստներն ու Ջասթին Թրյուդոյի ոտքերը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Նմանատիպ նորություններ

Դե վայելե՛ք, իմ «ՀՊԱՐՏ» քաղաքացիներ, սա է Ձեր ընտր... Մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը Լրացավ ապրիլ-մայիսյան իրադարձությունների մեկ տարին, ինչպես կուզեք անվանեք այդ գործընթացները՝ իշխանափոխություն,...
Փարիզում այրվում է Վերսալը Ֆրանսիացիները դեռ ուշքի չէին եկել Աստվածամոր տաճարի հրդեհից և ահա նոր հարված։ https://youtu.be/qvxKJxFoaU4...
Արարատ Միրզոյանի կողմից հարթակ նետվեց հերթական առա... ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.   – Այսօր Արարատ Միրզոյանի կողմից հարթակ նետվեց հերթական առասպելը ՝ Կարեն Կ...
Տնտեսական հեղափոխության պարագայում առաջարկում ենք ... Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյան...
«Ինքս հրաժարականը չեմ լսել, չեմ էլ կարդացել» .Արար... Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել,որտեղ ասվում է,որ ինքը  մինչև հիմա Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին ոչ լսել է,ոչ էլ կարդացել Գ...
«Պրն. Հարությունյան, մեծ հաշվով մենք փաթթած ունենք... Բաց նամակ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին Պրն. Հարությունյան դուք հայտարարել եք, որ «քաղաքական գեղցիներ» են նրանք, ովքեր շահարկում են Կարաբին...
«Ժամանակ». Ձեռքից ձեռք. Ավիակերոսինի ներմուծման ոլ... «Ժամանակ» թերթը գրում է. «Նոր իշխանությունների օրոք շարունակվում է տնտեսության եկամտաբեր ճյուղերի վերաբաշխման գործընթացը: «Ժամանակ»-ի տեղեկությ...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...