«Ո՞վ է Պեսկովը, չգիտեմ… հա՜, մամուլի խոսնա՞կը. չէ` չգիտեմ». «Հրապարակ»

Загрузка...

«Հրապարակ» թերթը գրում է. «Ասում են` խմբակցությունում ծանր են տարել Ձեր բարձրաձայնած միտքը, որ անհրաժեշտություն կա ռուսական ալիքների հեռարձակումը Հայաստանում դադարեցնել, այո՞․ հարցրինք «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նարինե Թուխիկյանին

«Հարցը, այո, մենք քննարկել ենք, բայց դա չի նշանակում, որ ծանր են տարել»:

Քննարկման ընթացքում խոսվել է նաեւ, որ պետք չէր նման հայտարարություն անել, որովհետեւ այն, փաստացի, Ռուսաստանի դեմ էր։

«Ուրեմն` Ռուսաստանի դեմ ուղղորդում են էն լրատվամիջոցները, ովքեր արհեստականորեն փորձում են սեպ խրել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ՝ չեղած տեղից պատմություն սարքելով, այն լրագրողները, ովքեր տարրական գիտելիքներ չունեն լրագրությունից, ովքեր հարցը չեն զանազանում հայտարարությունից եւ պնդում են, որ ես նման հայտարարություն եմ արել, այնինչ ես վերահասցեագրել եմ ընտրողների հարցը` հանձնաժողովում տեղի ունեցող քննարկմանը, եւ ես ներկայացրել եմ կամ վերահնչեցրել եմ այն հեռուստաալիքների անունները, որոնք տրվել են հանձնաժողովի նախագահի կողմից. ընդամենը սա է եղել»:

Այսինքն` Դուք նման կարծիք չեք արտահայտել։ «Դա իմ կարծիքը չի եղել, երկրորդեմ` ես ընտրողների հարցն եմ վերահասցեագրել հանձնաժողովի նախագահին եւ ես չեմ էլ արձագանքել նրա պատասխանին»:

Եվ, այնուհանդերձ, Ձեզ ասվե՞լ է` ինչպես ստեղծել եք այս «քաոսային» իրավիճակը, այդպես էլ փորձեք հարթել։ «Ոչ մի քաոսային իրվիճակ չի ստեղծվել, եւ եթե Դուք լսել եք վարչապետի մի քանի օր առաջ պատասխանը` նա հստակ արտահայտվել է այդ հարցի մասին»:

Դե, ասում են` անգամ Պեսկովն է խնդրով անհանգստացած եղել։ «Ո՞վ է Պեսկովը, չգիտեմ… հա՜, մամուլի խոսնա՞կը. չէ` չգիտեմ»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...