Մի հատ կոնկրետացի, հիմա մենք Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ՀՀԿ-ի, թե Սաշիկ Սարգսյանի կողմնակիցներն ենք.Նարեկ Սամսոնյանը` Փաշինյանին

Загрузка...
Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

Ճակատագրի հեգնանքը, կամ Նիկոլ Փաշինյանը մեզ մեղադրում է Սաշիկ Սարգսյանի կողմնակիցը լինելու մեջ

Ես հասկանում եմ, որ Նիկոլի մոտ սուտ խոսելը թթվածնի նշանակություն ունի, բայց այ էս մեկը չեղավ ընԳեր տանԳիստ: Ուրեմն ճակատագրի հեգնանքով Սաշիկ Սարգսյանի ամենամոտ կողմնակիցը հենց դու ես Նիկոլ ջան:

Սաշիկ Սարգսյանը քեզ ա մուծվել, էդ մարդու ավագ որդու արտահանձնումը դու ես տապալել, մյուս որդուն դու ես բաց թողել ու երկրից հեռանալու հնարավորություն տվել, ի դեպ, շինծու գործով էլ դու ես կալանավորել:

Էդ էժան մանիպուլյացիոն փորձերը մի կողմ դիր ու հանգիստ նստի տեղդ: Իրոք արդեն ամոթ ա…

Հ.Գ. Հա համ էլ մի հատ կոնկրետացի, հիմա մենք Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ՀՀԿ-ի, թե Սաշիկ Սարգսյանի կողմնակիցներն ենք: Ի՞սկ կարողա վերջում հասկանաս, որ մենք ուղղակի քո ստերդ չհանդուրժողներն ենք:
#SutNikol

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...