Հրաժեշտ՝ ռուսական հեռուստաալիքներին. կառավարությունն ունի ներքին որոշում․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

«Դեռևս օրեր առաջ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը բարձրացրել էր մի շարք ռուսական հեռուստաալիքների հեռարձակման սահմանափակման հարցը` ասելով, որ դրանց որոշ ծրագրերում քաղաքական կոչեր են հնչում։ Ի պատասխան, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը նշել էր, որ դա քաղաքական հարց է։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այդ հարցն այնքան էլ «միամիտ» չէր հնչել: Բանն այն է, որ մեր աղբյուրների պնդմամբ, առաջիկայում բավականին լուրջ փոփոխություններ ու վերադասավորումներ են սպասվում հեռուստատեսային հեռարձակումների ոլորտում: Ըստ այդմ՝ կառավարությունն արդեն իսկ ամենաբարձր մակարդակով ունի ներքին որոշում, որ հանրային թվային մուլտիպլեքսում լուրջ փոփոխություններ կատարվեն՝ հնարավոր բոլոր օրենսդրական կարգավորումներով հանելով ռուսական պետական հանրային հեռուստաալիքները, որոնք հեռարձակվում են ՀՀ տարածքում: Դրան կհետևի այն, որ մեր քաղաքացիները հրաժեշտ կտան մասնավորաբար ОРТ, Росиия 24, НТВ, Култура հեռուստաալիքներին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելի ստույգ, դրանց կարող են հետևել միայն կաբելային փաթեթների բաժանորդները: Ըստ ամենայնի, ամենաուշը մեկ տարի հետո ներկայիս կառավարությունն իր ենթակայության տակ կվերցնի արտաքին ագիտպրոպը»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով