ՀՀԿ-ից գնացածները վերադառնում են. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ գրասենյակում վերջին շրջանում աշխույժ եռուզեռ է` նախկին անապատային լռությունը փոխարինվել է ակտիվ անցուդարձով, փակ դռներ չկան, բոլորը գալիս են եւ նստում մինչեւ օրվա վերջ, որովհետեւ ողջ օրը Սերժ Սարգսյանը գրասենյակում է եւ հանդիպումներ է ունենում։ Կրկին նախասրահում հերթեր են։ Գնացածները «մանրից» վերադառնում են, սակայն ոչ բոլորին է ընդունում։ «Ոմանցից շատ փիս է նեղացած դիրեկտորը»,- ասացին մեզ։

ՀՀԿ-ի նկատմամբ հետաքրքրություն կա նաեւ ռուսական եւ արեւմտյան էմիսարների կողմից: «Նրանք խնդիր ունեն պառլամենտական-իշխանական ներկայացուցիչների հետ «պրոտոկոլից» դուրս շփումների մասով՝ ադեկվատ մարդիկ իշխանությունում քիչ են, Նիկոլի հետ ուղիղ շփվել չի ստացվում, բացը փորձում են այլ ուժերի հետ շփումներով լցնել, գոնե տեղեկացվածության մասով»։ Ի դեպ, ՀՀԿ գրասենյակի պատասխանատուներն այլեւս քարտուղարուհի, վարորդ չունեն։ Մեքենաներն իրենք են վարում, ասել են` «միջոցները սուղ են»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով