Լոռու մարզպետի քայլած բարեկամը նշանակվել է Վանաձորի թատրոնի տնօրեն․iravunk.com

Загрузка...

Մարտի 28-ին ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հետ միասին՝ տնօրենի պաշտոնից ազատվել է նաեւ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Ագնեսա Շահնազարյանը:

Ի տարբերություն Կոնստանտին Օրբելյանի, Ագնեսա Շահնազարյանի պայմանագիրը, ոչ թե խզվել է, այլ ժամկետն է ավարտված եղել եւ արդեն պարզ է, որ նոր իշխանությունների համար նախորդների նշանակումները վտանգավոր են, համենայնդեպս, այդպես է իր հարցազրույցներից մեկում ասել տիկին Ղարիբյանը եւ պարզից էլ պարզ է, որ ցանկություն չէին ունենա թարմացնել պայմանագիրը նրա հետ:

Այդուհանդերձ, արդեն հայտնի է, որ Վանաձորի թատրոնինոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը Վանաձորի կերպարվեստի թանգարանի էքսկուրսավար,Վանաձորի պետականմանկավարժական համալսարանում եւ Երեւանի թատրոնիեւ կինոյի պետական ինստիտուտի Վանաձորիմասնաճյուղում դասավանդած Լուսինե Սահակյանն է, ում օրերս Նազենի Ղարիբյանն անձամբ է ներկայացրել թատրոնի անձնակազմին: 

«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, նոր տնօրենն այդքան էլ թատրոնի կոլեկտիվի սրտով չէ եւ չի բացառվում, որ այնտեղ էլ շուտով նոր սկանդալ հասունանա:

Ի դեպ, թատրոնի նորանշանակ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Սահակյանը այդ պաշտոնում նշանակվելու համար պարզվում է՝ երկու կարեւոր «արժանիք» ունի, նախ՝ Լոռու մարզպետ Անդրանիկ Ղուկասյանի մտերիմ բարեկամն է եւ ամենակարեւորը՝հեղափոխության օրերին քայլել է:

Ովքեր են Ստեփանակերտում բողոքի ակցիա իրականացնողները. «նրանցից մեկը Վադիմ Ռաջաբի Գրիգորյան կամ Վադիմ Ռաջաբ օղլի Վելիևն է»

21.02.2020

Բողոքի ակցիա Արցախում․ կան բերման ենթարկվածներ

21.02.2020

Հենց Նիկոլն էր այն սրիկա սադրիչը, որ 2008 թ․ Մարտի 1-ի երեկոյան իր ֆալցետով գոռում էր՝ ժամանակն է Երևանը մաքրել «ղարաբաղցի տականքից».Կոնստանտին Տեր-Նակալյան

24.02.2020

Ինչպես պաշտպանվել «կորոնավիրուսից»․ Նունե Ներսիսյան

23.02.2020

Կեցցե այն Հայաստանը, որտեղ «զինվորը» վերջին սերնդի ամենագնացով, թիկնազորով է պաշտպանում վարձակալած տունը

19.02.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...