Լարված հարաբերություններ և հաշտարար. Փաշինյանը Էդուարդ Աղաջանյանից պահանջել է հրաժարականի դիմում գրել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով՝ կառավարության աշխատակազմում արշալույսներն այդքան էլ խաղաղ չեն, քանի որ վերջին շրջանում հանրության ուշադրության կենտրոնում այս կառույցը հայտնվեց մի քանի անգամ, ու հիմնականում բավականին սկանդալային թեմաներով:

Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ բավականին լարված են վարչապետի և աշխատակազմի ղեկավարի հարաբերությունները. ուրբաթ օրը Նիկոլ Փաշինյանը նույնիսկ պահանջել է, որ Էդուարդ Աղաջանյանը հրաժարականի դիմում ներկայացնի՝ թույլ տված սխալների, հատկապես երկու մեծ «լյապերի» համար:

Նշենք, որ աշխատակազմում երեք առանցքային և հին աշխատողներ՝ Մարգարիտա Ազարյանը, Արթուր Սարգսյանը և Ամալյա Ենգոյանը, ազատվեցին աշխատանքից: Կարծիք կա, որ դա եղել է աշխատանքների՝ Աղաջանյանի կողմից ոչ պատշաճ համակարգման պատճառով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Image result for էդուարդ աղաջանյան armeniasputnik

Նույն աղբյուրները պնդում են, որ հարցին միջամտել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և վարչապետին համոզել, որ պետք չէ նման ծայրահեղ քայլերի գնալ՝ «ոմանց բերանը լեզու չդնելու համար»: Միրզոյանի հաշտարար հերթական նախաձեռնությունը ևս, կարծես թե, արդյունք է տվել: Գոնե՝ առայժմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով