Իրաքի մուսուլմանների առաջնորդը կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Իրաքի Ազգային կրոնական խորհրդի նախագահ շեյխ Յուսիֆ ալ Նասրին հայտարարել է, որ Թուրքիան պետք է հայերից ներողություն խնդրի «իր արարքների համար»՝ նկատի ունենալով Հայոց ցեղասպանությունը, գրում է asbarez.com-ը:

Ապրիլի 17-ին ալ Նասրին հանդիպում է ունեցել Իրաքում Հայաստանի դեսպան Հրաչյա Փոլադյանի հետ: Հոգևորականը հանդիպման ժամանակ դատապարտել է Օսմանյան կայսրության իրագործած «անմարդկային ոճիրը»՝ կոչ անելով Թուրքիայի իշխանություններին ներողություն խնդրել իրենց իսկ սերունդի անունից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հանդիպմանը ներկա այլ հոգևոր առաջնորդները ևս զրուցել են  ՀՀ դեսպանի հետ՝ խոսելով Իրաքում կրոնական և ազգային փոքրամասնությունների միջև համագործակցությունն ամրապնդելու իրենց ջանքերի մասին և ընդգծելով հատկապես պատերազմի ընթացքում և դրանից հետո Իրաքի հայ համայնքի և Հայ Առաքելական եկեղեցու Իրաքի թեմի անգնահատելի դերը:

Հանդիպման ավարտին հոգևոր առաջնորդները իրենց ողջույններն ու բարեմաղթանքներն են հղել Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին: Նրանք նաև կարևորել են Իրաքի բազմաէթնիկ և բազմակրոն բնակչության պահանջմունքները բավարարելու համար համատեղ նախաձեռնություններ մշակելու անհարժեշտությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով