Թանկացել է հացը, բանջարեղենն ու մսամթերքը

Հացաբուլկեղենն ու ձավարեղենը 2019թ.–ի մարտին, 2018թ.–ի համեմատ, թանկացել է 3,8%–ով, ամսվա ընթացքում`1%–ով։ Այս մասին են վկայում Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները։

Վիճակագրական տվյալներով, ալյուրի գինը տարվա ընթացքում աճել է 4%–ով, ամսվա ընթացքում` 0,5%–ով։ Միաժամանակ, հացը հաշվետու ժամանակահատվածում թանկացել է համապատասխանաբար 5% և 1,3%–ով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ընդհանուր առմամբ, պարենային ապրանքների գները 2019թ.–ի մարտին, 2018թ.–ի մարտի համեմատ, ավելացել են 3,5%–ով, ամսվա ընթացքում նվազել են 0,1%–ով։

Բանջարեղենի գինը 2019թ.–ի մարտին, 2018թ.–ի մարտի համեմատ, ավելացել է 8,2%–ով, ամսվա ընթացքում նվազել է 0,7%–ով։ Միրգը տարվա ընթացքում թանկացել է 3,3%–ով, ամսվա ընթացքում` 1.3%–ով։

Մսամթերքը 2019թ.–ի մարտին, 2018թ.–ի մարտի համեմատ, թանկացել է 3,6%–ով, ամսվա ընթացքում նվազել է 0,7%–ով։ Ընդ որում, թռչնամիսը թանկացել է համապատասխանաբար 11,6% և 2,1%–ով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Կաթնամթերք, պանիր և ձու» խմբում գները տարվա ընթացքում նվազել են 0,7%–ով։ Շաքարավազի գինը մարտին նվազել է համապատասխանաբար 11,8% և 0,9%–ով։

«Յուղեր և ճարպեր» խմբում գները տարվա ընթացքում ավելացել են 0,5%–ով, ամսվա ընթացքում նվազել են 0,5%–ով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով