Դե վայելե՛ք, իմ «ՀՊԱՐՏ» քաղաքացիներ, սա է Ձեր ընտրությունը .Սիրանուշ Սերոբյան

Մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը
Լրացավ ապրիլ-մայիսյան իրադարձությունների մեկ տարին, ինչպես կուզեք անվանեք այդ գործընթացները՝ իշխանափոխություն, հեղափոխություն, տեղափոխություն, անվանափոխություն, կամ էլ կուզեք՝ Նիկոլացում։
Կից ներկայացնենք ազգի նվիրյալների՝ ներկայիս իշխանության ներկայացուցիչների գործունեության «ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ»՝
1. Ռոբերտ Քոչարյանը՝ քաղբանտարկյալ,
2. Մանվել Գրիգորյանը ձերբակալված,
3. 124 միլիոնանոց Քաղաքացու օր,
4. 71 միլիոնանոց տոնածառ,
5. Մարիխուանայի օր,
6. Աննա Հակոբյանի ճոխ վոյաժներ,
7. Կենացային կառավորության ծրագիր,
8. Անարգանք պետական ինստիտուտների նկատմամբ,
9. Տրանսգենդերների քաղաքական հանրայնացում,
10. ԼԳԲՏ-ների ակտիվ քարոզ,
11. Մարիամ Փաշինյանի զարյույթ՝ ԶԼՄ-ների և ընդդիմության նկատմամբ,
12. Ոստիկանությունը և ԱԱԾ-ն Նիկոլ Փաշինյանի ձեռքին գործիք,
13. Թավշյա օպտիմալացում՝շուրջ 50․000 գործազուրկ «հպարտ» քաղաքացիներ,
14. Ատելության, վրեժխնդրության քարոզ, սևերի և սպիտկների բաժանում, բացահայտ անարգանք ԶԼՄ-ների, ազատ խոսքի, այլընտրանքային տեսակենտների նկատմամբ,
15. Ֆեյքային էժանագին պայքար՝ թիրախավորելով առողջ քննադատությունը,
16. Զանգովի, կամայական, ընտրովի արդարադատություն,
17. Քրեական գործերի հարուցում գեներալների նկատմամբ, գեներալների, հերոսների արժեզրկում,
18. Աստղաբաշխական թվերով պարգևավճարներ,
19. Անորոշ արտաքին քաղաքանակություն, ՀԱՊԿ-ի քարտուղարի պաշտոնի կորուստ, ներդրումների բացակայություն,
20. Հայաստան- Արցախ պատնեշի առկայություն,
21. Հայաստան-Սփյուռք կապի սառեցում,
22. Մշակութային ջարդ, հոգևոր արժեքների արժեզրկում, բռնություններ Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ,
23. Չհիմնավորված համաներում՝ հանցագործությունների թվի աճ,ինքնահրկիզման և ինքնասպանությունների թվի կտրուկ աճ,
24. Հասարակության մեջ բարոյահոգեբանական լքված մթնոլորտ, սոցիալական ցանցերում և իրական կյանքում հայհոյանքների տարափ և շահերի բախում, կոնֆլիկտային իրավիճակի խորացում ու սրացում,
25. Ձախողված և թույլ կադրային քաղաքականությամբ ձևավորված իշխանական մարմիններ, համապատասխան կառավարչական հմտություններից ու կարողություններից զուրկ կադրեր, տեղին է ասել` առանց ձևի և բովանդակության համակարգ,
26. Սառույցին գրված խոստումների շարան՝ համեմված պոպուլիզմով,
Ցանկը ահռելի երկար է, ուստի սահմանափակվենք այսքանով։
Դե վայելե՛ք, իմ «ՀՊԱՐՏ» քաղաքացիներ, սա է Ձեր ընտրությունը։
Հ․Գ․Ավելի լավ է ընտրություն կատարել վատի ու վատագույնի միջև, քան ընտրության հնարավորություն չունենալ։

Սիրանուշ Սերոբյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով