Դավիթ Սանասարյանի գործի հետևում Փաշինյանն է կանգնած. աղմկահարույց բացահայտում

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի գործի շուրջ աղմուկը չի դադարում։ Այսօր «Գալա» հեռուստաընկերության հետ զրույցում Սանասարյանի փաստաբանը աղմակահարույց հայտարարություն է արել․ «Սանասարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. նա մտել էր մի ոլորտ, որտեղ չպետք է մտներ»,-հայտարարել է փաստաբան Ինեսսա Պետրոսյանը։

Ըստ էության` սա առաջին անգամ է, երբ Փաշինյանի կառավարության անդամի շահերի ներկայացուցիչը խոսում է Հայաստանում առկա քաղաքական հետապնդումների և համակարգային կոռուպցիայի առկայության մասին։ Փաստաբանը շեշտում է իր խոսքում, որ ՊՎԾ պետը կարող է բացահայտել տարբեր կառույցներում առկա կոռուպցիոն շղթաներ, և ըստ նրա` հենց դրա համար են փորձում իր պաշտպանյալին հեռացնել իշխանությունից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սա ուղիղ մեղադրանք է ուղղված վարչապետ Փաշինյանին։ Հիշեցնենք, որ ՊՎԾ պետ Սանասարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցել ԱԱԾ-ն, որը վարչապետին ենթակա կառույց է, և ըստ Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքի` ԱԱԾ-ն կառավարվում է վարչապետի կողմից։

Ստացվում է` վարչապետ Փաշինյանը, ով ըստ օրենքի կառավարում է ԱԱԾ-ն, վախենում է Սանասարյանի կողմից հնարավոր բացահայտումներից և փորձում է նրան մեկուսացնել։ Այլ կերպ փաստաբանի պնդումը հնարավոր չէ հասկանալ: Եթե իհարկե Փաստաբանն ու Սանասարյանը չսկսեն պնդել, որ այս ամբողջ «դավադրությունը» ԱԱԾ քննիչի ինքնագործունեության արդյունք է։ Դա վստահաբար բավական ծիծաղելի կլինի և ամենևին հասարակական ընկալումներում ի օգուտ Դավիթ Սանասարյանի չի աշխատի։

socialmedia.am

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով