Արմեն Սարգսյանը նշանակվել է Երգի պետական թատրոնի տնօրեն ArmDay.am

Загрузка...

Հաղորդավար, պրոդյուսեր, լրագրող, «Իմ քայլը» դաշինքից Երևանի ավագանու անդամ Արմեն Սարգսյանը նշանակվել է Երգի պետական թատրոնի ժամանակավոր պաշտոնակատար:Այս մասին ArmDay.am-ին հայտնեց Արմեն Սարգսյանը:

«Նշանակվել եմ Երգի պետական թատրոնի ժամանակավոր պաշտոնակատար և այսօրվանից անցել եմ իմ  պարտականությունները կատարելուն: Այս հարց քննարկվել է նաև Արթուր Գրիգորյանի հետ: 6 ամսվա ընթացքում մրցույթ  է հայտարարվում և հաղթողը կդառնա Երգի պետական թատրոնի տնօրեն»,-ասաց նա:

Հարցին, թե ինչն է  պատճառ հանդիսացել տնօրենի փոփոխության, Ա.Սարգսյանը պատասխանեց, որ նախկին տնօրեն Արթուր Ասատրյանի պաշտոնավարման ժամկետը լրանում էր, բացի այդ, նա առողջական խնդիրներով արտերկրում է գտնվում:

«Տնօրենի հաստիքն զբաղեցնելու համար ինձ երաժշտական կրթություն պետք չէ ունենալ: 10 տարի  և  ավելի  ղեկավարել եմ տարբեր կազմակերպություններ, ունեցել եմ պրոդյուսերական  կենտոն, համերգներ եմ կազմակերպել,կարծում եմ՝ նորմալ է, որ այս պաշտոնում եմ, ոչ թե բնապահպանության նախարարությունում»,-անդրադառնալով կրթությանը՝ ասաց Ա. Սարգսյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ խոսակցություններ կան, որ Արմեն Սարգսյանը կփոխարինի Արթուր Ասատրյանին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...