Առողջապահության նախարարի բազմոցը զբաղեցնող անձը կուրծք ծեծելով մեծ-մեծ հայտարարություններ էր անում․Գևորգ Գրիգորյան

Առողջապահության նախարարի տեղակալի ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅԱՆ մասին

❗️❗️❗️Առողջապահության նախարարի բազմոցը զբաղեցնող անձը կուրծք ծեծելով մեծ-մեծ հայտարարություններ էր անում`

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

? Կոռուպցիան առողջապահության ոլորտում պետք է ԱՐՄԱՏԱԽԻԼ արվի

? Ֆինանսական ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ համար «վիշապի» գլուխը պետք է կտրվի

? Հայաստանում ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ Է, որ պետական պատվերը «ԱՐԴԱՐ» է բաշխվում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սակայն իր «քթի տակ» տեղի ունեցող ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ «չէր տեսնում» և շարունակում էր «ԱՐԴԱՐ» բաշխել պետական պատվերը` չմոռանալով այս տարի կրկնապատկել այն ախտորոշիչ կլինիկայի պետպատվերը, որի ՏՆՕՐԵՆՆ ԻՐ ԿԻՆՆ Է:

Սա կարող է նշանակել 2 բան`

1️⃣ առողջապահության նախարարի բազմոցը զբաղեցնող անձը չի տիրապետում նախարարությունում տեղի ունեցող իրադարձություններին և չունի բավարար քաղաքական կամք, որպեսզի կարողանա ղեկավարի իր անձնակազմին

2️⃣ այս ամենը իրականացվել է վերը նշված անձի ԻՄԱՑՈՒԹՅԱՄԲ

Երկու դեպքում էլ ակնհայտ է, որ ոլորտի «ղեկավարը» կոմպետենտ չէ ?

Հաշվի առնելով այս ամենը, զարգացումները կընթանան հետևյալ կերպ`

ՎԱՐԿԱԾ 1. առողջապահության նախարարի բազմոցը զբաղեցնող անձը հրաժարական կտա, քանի որ իր թիմի անդամը, ում հենց նա էր նշանակել իրեն տեղակալ, կաշառք է վերցրել պետպատվերի վերաբաշխման համար և դրանով արդեն վարկաբեկել ամբողջ թիմը: Այս դեպքում նա ուղակի կհիշվի, որպես նախարար, ով չկարողացավ իր խոսքի տերը լինել և իրականացնել այն ամենը, ինչի վրա PR լինելով զբաղեցրեց այս պաշտոնը:

ՎԱՐԿԱԾ 2. քանի որ նախարարի բազմոցը զբաղեցնող անձը իր գործունեության ընթացքում խախտել է բժշկական համայնքին բնորոշ բոլոր էթիկանան և դեոնտոլոգիական նորմերը, նա հասկանում է, որ պաշտոնանկությունից հետո և վարչական լծակի բացակայության պարագայում` ընդունված չի լինելու բժշկական հանրության կողմից, ուստի չի կարողանալու գործունեություն ծավալել Հայաստանում: Այս հանգամանքը հաշվի առնելով նա կարող է հրաժարական չտալ և «խնդրվել» վարչապետի մոտ, որպեսզի շարունակի պաշտոնավարել: Այս պարագայում նա կկորցնի գրեթե բոլոր կուտակած «դիվիդենտները» և ՀԱՆԳԻՍՏ ԿՆՍՏԻ ՏԵՂԸ, ինչի արդյունքում կպահպանի նախարարի բազմոցը ևս մի քանի ամիս, սակայն այս պարագայում նա հիշվի որպես հանուն բազմոցի սեփական թիմը «քցող»: Նշեմ, որ кто предпочитает войне позор, получает и войну и позор.

Ժամանակը ցույց է տալիս ամեն ինչ…

Հ.Գ. Տիմոշուկը մնում է Տիմոշուկ…

Բժիշկ ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ՝Գևորգ Գրիգորյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով