Ապրիլի 23-ի երեկոյան ՔՊ-ականները ռեստորանում մեծ խնջույք կանեն

«Փաստ» թերթը գրում է.

««Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ իշխանությունները, Քաղաքացու օրից զատ, պատրաստվում են ապրիլի 23-ին, այնուամենայնիվ, «տակից» քեֆ-ուրախություն կազմակերպել: Հիշեցնենք, որ անցած տարի այդ օրը հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կառավարության աղբյուրի փոխանցմամբ, ներքին կարգով հանձնարարական է իջեցվել՝ տեղերում ընդմիջման ժամին «ցերեկային փարթիներ» կազմակերպել և մեկ գավաթ շամպայն խմել՝«ՀՀ հպարտ քաղաքացիների հաղթանակի մեկամյակը տոնելու համար»:

Թերթին հայտնի է դարձել, որ ՔՊ-ականներն արդեն երեկոյան մեծ խնջույք են նախատեսում երևանյան հայտնի ռեստորաններից մեկում. չի բացառվում, որ քեֆն ավարտվի շքեղ հրավառությամբ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով