Ամանորի միջոցառումների կազմակերպիչ ընկերությունը կրկին առանց մրցույթի ընտրվել է Քաղաքացու օրը Երևանի միջոցառումների կազմակերպիչ. հատկացվել է 25 մլն դրամ

Երևանում Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների իրականացման նպատակով կտրամադրվի 25 մլն 20 հազար դրամ, իսկ 10 մարզերին միասին` 83 մլն 428 հազար դրամ: Եվս 15 մլն 762 հազար դրամ կհատկացվի «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների հանրահռչակման, քարոզչության և տեղափոխման ծախսերի համար:

Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մարզերից ամենաքիչ գումարը կհատկացվի Գյումրուն՝ 7 մլն 999 հազար դրամ, ամենաշատը՝ Սյունիքին՝ 9 մլն 10 հազար դրամ:

Վարչապետի աշխատակազմից հայտնեցին նաև, որ Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների կազմակերպման գործընթացն իրականացվել է մեկ անձից գնման ձևով, քանի որ ժամկետների սղության պատճառով հնարավոր չէ եղել կազմակերպել մրցութային կարգով գնման գործընթաց:

«Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, հիշեցնենք, ԱԺ կողմից հաստատվել է ապրիլի առաջին տասնօրյակում, որի համաձայն որոշվել է առաջարկել ԱԺ-ին յուրաքանչյուր տարվա ապրիլի վերջին շաբաթ օրը նշել որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հաշվի առնելով այն, որ ժամկետների սղության պատճառով հնարավոր չի եղել կազմակերպել մրցութային կարգով գնման գործընթաց, որոշվել է Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների կազմակերպման գործընթացն իրականացնել մեկ անձից գնման ձևով: Ըստ ոլորտում նմանատիպ զանգվածային միջոցառումներ կազմակերպող ընկերությունների ներկայացրած առաջարկների՝ ընտրվել են կից նախահաշվով ներկայացված կազմակերպությունները, որոնց թիվը 11-ն է»,- ասվում է հարցման պատասխանում:

Ըստ ներքոնշյալ աղյուսակի՝ առանց մրցույթի՝ մեկ անձից գնման ձևով Երևանում միջոցառումների կազմակերպումը կրկին պատվիրակվել է «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ին: Այս ընկերությունը նաև Երևանում Ամանորի միջոցառումների կազմակերպումն է իրականացրել՝ մեկ անձից գնման ձևով: Թումանյանի 150-ամյակի միջոցառումները ևս «Ֆակտորի Փրոդաքշնի» կողմից են կազմակերպվել:

Քաղաքացու օրը, բացի երևանյան միջոցառումների անցկացման համար 25 մլն դրամի տրամադրմանը, «Ֆակտորի Փրոդաքշն»-ին է վստահվել պաստառների դիզայնի մշակումն իրականացնելը, որը կառավարության համար արժեցել է 1.5 մլն դրամ:

«Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումներն իրականացնող կազմակերպությունների և ըստ կազմակերպությունների նախատեսված գումարի չափի վերաբերյալ ստորև ներկայացվում են նախահաշիվներ: Նախահաշիվներով հստակ երևում է, թե ինչ ուղղություններով է ծախսվելու հատկացված 124 մլն դրամ գումարը ըստ միջոցառումների կազմակերպման գործընթացում ներգրավված ընկերությունների:

Ապրիլի 27-ին ՀՀ մարզերում և Երևան քաղաքում «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների ծախսերի վերաբերյալ նախահաշիվ.

Ապրիլի 27-ին «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների հանրահռչակման, քարոզչության և տեղափոխման ծախսերի վերաբերյալ նախահաշիվ.

Աղբյուրը`.tert.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով