«Ահա թե, որտեղ է թաղված շան գլուխը».Նարեկ Մանթաշյան

Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ահա թե, որտեղ է թաղված շան գլուխը…

Օրերս մամուլում շրջանառվում են տարբեր տեղեկություններ, որ կառավարությունում կադրային ջարդը հանուն Էդուարդ Աղաջանյանի էր: Բնականաբար առաջինը, որ հետաքրքրեց, այն է թե հասարակության լայն շրջանակներին, որպես DJ էդո հայտնի Էդուարդը այդ ինչ մեծ վստահություն է վայելում վարչապետի մոտ, որ հանուն նրա այդպիսի կադրային ջարդի երեկո եղավ Կառավարությունում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այն, որ այս երիտասարդը իր գիտելիքներով և կառավարչական փորձով երբևէ աչքի չի ընկել դա ևս փաստ է:
Էդուարդը նաև Աբաջյան Ռոբերտի պապիկի կեղծման ժամանակ գլխավոր գործող անձանցից էր:
ինչևէ փորձեցի պարզել ինչ ունեցվածք ունի Աղաջանյանը՝

ՀՀ Պետռեգիստրում Էդուարդ Արթուրի Աղաջանյանի անունով կա մեկ՝ ԷՔՍԻՓԵԴ ՍՊԸ;
Այստեղ հետաքրքրականն այն է , որ 2014թ. ի սեպտեմբերի 17-ին հիմնադրված կազմակերպության համասեփականատերն է Նիկոլ Փաշինյանի եղբորորդի, ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը:

Փաստորեն Փաշինյանին առավել հետաքրքրում են Եղբորորդու բիզնես շահերը և ոչ թե պետական կառավարման համակարգի արդյունավետությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի դեպ 06.20.2018թ. ից կազմակերպության կառավարումը հանձնվել է Էդուարդի հորեղբորորդուն՝ Դավիթ Աղաջանյանին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով