Երևանում պաշտոնապես բացվեց Եվրոպայի հրապարակը

Երևանի Հյուսիսային պողոտայում հինգշաբթի պաշտոնապես բացվեց Եվրոպայի հրապարակը։

открытие Площади Европы Ален Симонян

Ինչպես նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, Երևանի կենտրոնում Եվրոպայի հրապարակի բացումը Հայաստանի նվերն է Եվրոպայի Խորհրդի 70–ամյակի կապակցությամբ։ Նա կարևորեց ԵԽ–ի դերը ժողովրդավարության կայացման Երկրորդ աշխարհամարտից հետո աշխարհի միավորման գործում, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ոլորտներում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սիմոնյանի խոսքով, Եվրոպայի հրապարակի համար ընտրվել է մայրաքաղաքի ամենամարդաշատ և հայտնի վայրերից մեկը, ինչն ընդգծում է եվրոպացի գործընկերների հետ հարաբերությունների կարևորությունը։

открытие Площади Европы Лилиан Мори-Паскье

Շնորհակալություն հայտնելով նման նախաձեռնության համար` Երևանում գտնվող ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մարի Պասկիեն կարևորեց համաեվրոպական արժեքների կայացումը ՀՀ–ում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նովոստի–Արմենիա

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով