Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ «մեկ դերասանի շոու» բեմադրեց, որտեղ դարձյալ հիշեց Հանրապետականներին․Էդուարդ Շարմազանով

Այսօր Ազգային ժողովում Հայաստանի ոչ բարով վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ «մեկ դերասանի շոու» բեմադրեց, որտեղ դարձյալ հիշեց Հանրապետականներին:

Փաստորեն, Փաշինյանի իդեա ֆիքսը հեղափոխությունից մեկ տարի անց դեռեւս Հանրապետական կուսակցությունն է: Մինչդեռ իշխանազավթումից մեկ տարի անց երկիրը սոցիալ-տնտեսական-բարոյական ճգնաժամի եզրագծին է, իսկ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը «թիթեռ է նկարում»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս մասին խոսում են ոչ միայն իրենց ասած՝ «հագահեղափոխական», «սեւ», չուզող» Հանրապետականները, այլ նաեւ միջազգային մամուլը՝ արեւմտյան եւ ռուսական ԶԼՄ-ները:

«Թավշյա հեղափոխությունից» մեկ տարի է անցել, բայց Փաշինյանը չնչին կամ առհասարակ որևէ առաջընթաց չի գրանցել հայ ժողովրդին և միջազգային հանրությանը տված խոստումները կյանքի կոչելու ուղղությամբ»,-գրում է The Washington Times-ը:

Ռուսական լրատվամիջոցները ամիսներ շարունակ գրում են, թե «Ով է Նիկոլ Փաշինյանը եւ ում փողերով արվեց «հայկական թավշյա հեղափոխությունը»»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ.Գ. Նրանց, ովքեր ինձ կփորձեն մեղադրել օտարերկրյա մամուլին հղում անելու մեջ, ասեմ, որ այս անգամ որոշել եմ Նիկոլին հետեւել. նա այսօր խորհրդարանում միջազգային կառույցներին է հղում արել:

Հ.Գ. Ի դեպ, ի՞նչ նորություն կա «սիրելի վարչապետի» օտարերկրյա գործակալներից: Կարո՞ղ ա իրողություն ա փոխվել:

Հ.Գ. Ծիծաղեք պարոնայք, ծիծաղեք: Ծիծաղը նվազեցնում է սթրեսի չափաբաժինը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով