Daily Archives: 20.03.2019

Հանրային ելույթ եմ ունենալու, երբ անհրաժեշտ գտնեմ. Սերժ Սարգսյան

Հրաժարականից հետո առաջին անգամ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է լրատվամիջոցի հարցերին։ Հանրային հեռուստաընկերության լրագրողին հաջողվել է հարցեր ուղղել Ս.Սարգսյանին Երևանի Շախմատի տանը։ Նա, մասնավորապես, հետաքրքրվել է պաշտոնաթող նախագահից՝ ինչու հրաժարականից հետո հանրային ելույթ երբևէ չի ունեցել, ինչին Ս.Սարգսյանը պատասխանել է. «Ժամանակը կգա՝ ունենալու եմ»։ Լրագրողը փորձել է ճշտել՝ արդյոք Ս.Սարգսյանը այժմ էլ կարծում… Read More »

«Ծերուկն իսկապես անտանելի է դառնում».Արամ Հարությունյան

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Կալանավայրի անէությունից կրկին «հառնած» Վահան Շիրխանյանը հանդես է եկել երկրորդ նախագահին ուղղված բաց նամակով: Մի կողմ թողնելով այդ «հանճարեղ» տրակտատի մեջ տեղ գտած ակնհայտ տրամաբանական ու փաստացի հակասություններն ու միտումնավոր խեղաթյուրումները, ինչը շատ բնորոշ է հեղինակի ապրած կյանքին և բարոյական սկզբունքներին, կարելի է արձանագրել մեկ իրողություն: Այն… Read More »

Միայն թե հաջորդ զեկույցում Հայաստանը չներառվի ԱՊՀ երկրների շարքում ամենադժբախտ երկիրը.Աղվան Պողոսյան

Ըստ ՄԱԿ-ի «Երջանկության համաշխարային զեկույցի» Հայաստանը 13 կետով բարելավել է դիրքերը` նախորդ տարվա 129-րդ հորիզոնականից հայտնվելով 116-րդ հորիզոնականում: Եթե հաշվի առնենք, որ ԱՊՀ երկրների շարքում մենք համարվում ենք երրորդ դժբախտ երկիրը` զիջելով Վրաստանին և Ուկրաինային, սա կարելի է համարել թավշյա հեղափոխության ու Նիկոլ Փաշինյանի կառավարության միակ ու անկրկնելի ձեռքբերումը: Միայն թե հաջորդ զեկույցում Հայաստանը չներառվի… Read More »

ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի փոփոխությունն անընդունելի է. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է հայրենակիցներին Նովրուզի տոնի առթիվ: Նա հերթական անգամ նշել է, որ Ադրբեջանի դիրքորոշումն անփոփոխ է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում և որ հակամարտության շուտափույթ կարգավորումը պետք է հիմնված լինի միայն միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների վրա. « Հայկական կողմը բարձրացրել է բանակցային ձևաչափը փոխելու հարցը: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի փոփոխությունն… Read More »

Մոսկվայի բնակարաններից մեկում 11–ամյա ՀՀ քաղաքացու դի է հայտնաբերվել

Մոսկվայի բնակարաններից մեկում տղա երեխայի դի է հայտնաբերվել, ով ունեցել է մանկական ուղեղային կաթված։ Այս մասին հաղորդում է mskagency.ru–ն` հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին։ Հաղորդվում է նաև, որ երեխան ոչ մի տեղ չի սովորել։ Մարտի 19–ի առավոտյան Մոլոդցովա փողոցի 15–րդ տան 2–րդ մասնաշենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 11–ամյա ՀՀ քաղաքացու դի` առանց բռնության նշանների։ «Երեխայի… Read More »

Նորմալ երկրում նորմալ ղեկավարի օրոք Դավիթ Անանյանն ու մյուս պաշտոնյաները անմիջապես պաշտոնանկ կարվեին․Կարեն Վարդանյան

ՊԵԿ նախագահ Դավիթ ԱՆանյանի և իր թիմի ֆանտաստիկ պարգևավճարները ոչ այլ ինչ են, քան պետական միջոցների թալան: Նույնը վերաբերում է միլիոններով պարգևավճարներ ստացած մարզպետներին, նախարարներին և այլ պաշտոնյաներին: Նորմալ երկրում նորմալ ղեկավարի օրոք Դավիթ Անանյանն ու մյուս պաշտոնյաները անմիջապես պաշտոնանկ կարվեին, բայց մեր երկրի ժամանակավոր վարչապետն իր ասուլիսում փաստացի արդարացրեց այդ պարգևավճարները, այսինքն՝ արդարացրեց թալանը:… Read More »

«Քաղաքը արդեն քարուքանդ է լինում, իսկ դուք թիթեռ եք նկարում». Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար

Ես հասկանում եմ,որ այսօրվա քաղաքային իշխանությունները ձախողել են բոլոր աշխատանքները և դրա համար փորձում են հասարակության ուշադրությունը շեղել ինչ-որ “բացահայտումների” վրա։ Ինչպես քաղաքային իշխանության ղեկավարը,այնպես էլ իր չկայացած ենթակաները փորձում են կայանալ և ինքնահաստատվել իրենց նախորդներին վարկաբեկելու միջոցով։ Գո՛րծ արեք, արա, գործ։ Թե՞ արխային եք ընկել, որ քաղաքի այլանդակ վիճակի մասին քիչ է խոսվում։ Ոնց… Read More »

Արտակարգ ու առեղծվածային դեպք Շիրակի մարզում. «Հայինկասացիա»-ի պահոցից հափշտակել են խոշոր չափի գումար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում առանձնապես խոշոր չափի գողության փաստով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվեէ երեկ՝ մարտի 19-ին, 60-ամյա Վալերի Սարգսյանի դիմումի փաստով Վերջինս ոստիկանության Շիրակի մարզային վարչություն է դիմել և հայտնել, որ մարտի 18-ին, ժամը 12։00-ի սահմաններում «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի… Read More »

Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին նոր զորամաս է կառուցել․yerevan.today

Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին նոր զորամաս է կառուցել, հաղորդում է Ինտերֆաքս Ադրբեջանը։ Ինչպես հաղորդվում է, զորամասը գտնվում է սահմանագոտու Ղազախ-Աղստաֆա հատվածում: Զորամասի բացմանը մասնակցել է երկրի պետական սահմանապահ զորքերի հրամանատար Էլչին Ղուլիևը։ Նրա խոսքով՝ նոր զորամասը կարևոր է պետական սահմանի ամբողջականության ապահովման և սահմանային անվտանգության տեսանկյունից: Ղազախի շրջանի հետ Տավուշի մարզի սահմանը Հայաստանի և Ադրբեջանի… Read More »

Ինքներդ ձեզ եք վարկաբեկում՝ հայտարարելով, որ գրոշի համար պատրաստ եք եղել միմյանց դավաճանել․Նարեկ Մանթաշյանը՝ Շիրխանյանին

Բաց նամակ Վահան Շիրխանյանին «Հարգելի» պարոն Շիրխանյան, իմ դաստիարակությունը թույլ չէր տալիս տարեցներին գամել անարգանքի սյունին, սակայն կյանքիս փորձով հասկացա, որ հարգանքը ապրած տարիների քանակով չէ, այլ մարդկային որակներով, ուստի խնդրում եմ կարդացեք և միգուցե այդժամ հասկանաք սեփական գոյի ոչնչությունը։ Ու չնայած ամբողջովին հասկանում եմ ձեր նամակ գրելու դրդապատճառը՝ չէ որ դուք այս պահին ազատության… Read More »