Ամենօրյա արխիվներ: 10.03.2019

Պաշտոնական Բաքուն ողջունել է համանախագահների հայտարարությունը

Պաշտոնական Բաքուն ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որն ազդակ է Հայաստանի համար։ Այդ մասին հայտնում է «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևայի պաշտոնական մեկնաբանությունը: «Մինսկի խմբի հայտարարությունն ազդակ է Հայաստանի համար, և մենք ողջունում ենք դա: Նախագահ Իլհամ Ալիևն՝ ընդունելով համանախագահներին, ներկայացրել է մեր երկրի դիրքորոշումը: Հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում… Կարդալ ավելին »

Հպարտությունը մթագնել է Հայաստանի իշխանությունների գիտակցությունը.Հրանտ Մելիք-Շահնազարյան.

Պաշտոնական Երևանը «բնական» և «սովորական» որակեց ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ նախօրեին տարածած հայտարարությունը։ ԱԳՆ-ն սկզբից փորձեց հանրության ուշադրությունը շեղել այդ տեքստից՝ հրապարակ նետելով ամորֆ և բացառապես ադրբեջանական կողմին ուղղված անբովանդակ մի հայտարարություն։ Հետո, երբ հասկացան, որ դրանով էլ ավելի շատ կրքեր են բորբոքել, որոշեցին արդեն վարչապետի մակարդակով մարդկանց փորձել հանգստացնել։ Սկզբից Վլադիմիր Կարապետյանն է հանդես գալիս… Կարդալ ավելին »

Տղերք, ձեր դեմ ձեզնից լավ ՈՉ ՄԵԿ չի աշխատում, ամենայն անկեղծությամբ եմ ասում

Նիկոլի խոսնակն ասումա՝ Աննա Հակոբյանը պետական միջոցներով չի մեկնել Բրյուսել: Աննա Հակոբյանը ասումա՝ պետական միջոցներով ա մեկնել: Նիկոլի խոսնակն ասումա՝ քննարկում ենք Քաղաքացու օր սահմանելու հարցը: ՔՊ խոսնակն ասումա՝ իրանց օրակարգում տենց հարց չկա: Տղերք, ձեր դեմ ձեզնից լավ ՈՉ ՄԵԿ չի աշխատում, ամենայն անկեղծությամբ եմ ասում: Մի տարուց ձեր ռեյտինգի հազիվ 10 տոկոսնա մնալու,… Կարդալ ավելին »

«Ո՞վա հիշում վերջի անգամ համանախագահներն էս տոնով երբ են հայտարարություն տարածել: Սա նորմալա՞: Մուննաթա թափում տեքստից»

Ո՞վա հիշում վերջի անգամ համանախագահներն էս տոնով երբ են հայտարարություն տարածել: Սա նորմալա՞: Մուննաթա թափում տեքստից: Փաստացի տարածքային ամբողջականության ու ինքնորոշման իրավունքը միայն հավասարման նշանով են դիտարկում (նորություն չի, բայց բավականին ընգծվածա): Իսկ Հայաստանի շարունակական պնդումները, որ մենք Արցախի տեղը չենք որոշի, սույն հայտարարության մեջ արտացոլվել է որպես` «կշարունակեն քննարկել համապատասխան հարցերը հակամարտության ուղղակի ազդեցությունը… Կարդալ ավելին »

Պարոն Փաշինյան, «քարը փեշիցդ գցի» : Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատարի աթոռը քո հագով չի.Էդուարդ Շարմազանով

Պարոն Փաշինյան, ես չեմ տեսնում Ձեզ Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատարի դերում. 10 ամիս առաջ, երբ Ազգային ժողովը աննախադեպ ճնշումների եւ շանտաժի ներքո ընտրեց երկրի վարչապետ, այսպես դիմեցի Նիկոլ Փաշինյանին: Թարմ են հիշողությունները , թե ինչպես էր պատգամավոր, վարչապետի թեկնածու Փաշինյան Նիկոլը մարդկանց «դուխ» տալիս, որ զանգեն, հայհոյեն, թաղեն, անիծեն իր գործընկերներին: Փաշինյան Նիկոլը անդրդվելի էր՝… Կարդալ ավելին »

Կտրուկ թանկացում է սպասվում. կառավարության սցենարը 168 Ժամ

Կառավարությունը մտադիր է կտրուկ ավելացնել գազավորված ըմպելիքների ակցիզային հարկը։ Դրանով ակնկալվում է սպառողների հաշվին փոխհատուցել բյուջեի այն ֆինանսական կորուստները, որոնք կառաջանան բարձր եկամուտներ ունեցողների համար եկամտային հարկի նվազեցման հետևանքով։ Չնայած դեռ հարց է, այդպես կլինի՞, թե՞ ոչ։ Ակցիզային հարկի բարձրացումից բյուջեի մուտքերի ավելացումն այնքան էլ միանշանակ չէ։ Ոլորտում գործող ընկերություններն ահազանգում են, որ դա չի… Կարդալ ավելին »

Պետությունը՝ ինձ, պատասխանատվությունը՝ ձեզ.Անդրանիկ Թևանյան

Պետությունը՝ ինձ, պատասխանատվությունը՝ ձեզ ————————— 1. Արցախի խնդրով թող արցախցիները բանակցեն, ես մանդատ չունեմ և ի՞նչ կապ ունեմ բանակցությունների հետ։ 2. Աղքատությունը մարդկանց գլուխների մեջ է, թող իրենք իրենց գլուխներում հաղթահարեն աղքատությունը։ Իշխանությունն ի՞նչ անի։ 3.Եթե ՀԴՄ կտրոն չպահանջեն, ուրեմն լավ չեն ապրի։ Մենք մեղավոր չենք լինի, ՀԴՄ չպահանջողը մեղավոր կլինի։ Առաջին հայացքից իրարից տարբերվող… Կարդալ ավելին »

Հիմա ժամանակը չէ ներքին հարցերը պարզելու համար… հիմա ժամանակն է միավորվել հանուն Արցախի, հանուն մեր հայրենիքի ազատագրված հատվածի, հանուն Հայաստանի Հանրապետության.Գևորգ Գրիգորյան

Մինսկի խումբ. 1. «Ռուսների հետ հարաբերությունները աննախադեպ լավ են» 2.  «Լեթս դու պաչիկ» 3.  «Եթե զենքը լավն է, ապա կգնենք» Արդյունքում ունեցանք աննաադեպ կոշտ հայտարարություն Մինսկի խմբի կողմից… Հիմա անհրաժեշտ է միասնական լինել և կանգնել Նիկոլի կողքին, քանի որ նրա ձախողումը կնշանակի Արցախի և Հայաստանի ձախողում… Պետք է նախապատրաստել նրան բանակցությունների գործընթացին, քանի որ մենք տեսանք, որ նա… Կարդալ ավելին »

Տարբերակը,որը մեզ հիմա առաջարկում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները.Վահան Բաբայան

Արցախի հարցի լուծման տարբերակը,որը մեզ հիմա առաջարկում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները սա է: Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձ ադրբեջանական վերահսկողությանը Լեռնային Ղարաբաղի համար միջանկյալ կարգավիճակ, որն ապահովում է անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղն իրար կապող միջանցք Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում, օրինական կամքի արտահայտման , իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտություն… Կարդալ ավելին »