Daily Archives: 08.03.2019

«Մենք նաև տրանս կանայք ենք, նաև լեսբի և բիսեքսուալ կանայք ենք, որ ուզում ենք կամ չենք ուզում երեխա որդեգրել կամ ունենալ». Լարա Ահարոնյան.168.am

«Կանանց ռեսուրսային կենտրոն» հ/կ-ի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ Լարա Ահարոնյանն այսօր ԱԺ-ում «Քաղաքացիական հասարակություն-Ազգային ժողով համագործակցության հարթակ՝ հանուն կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների» միջոցառման ժամանակ անդրադարձավ կանանց նկատմամբ բռնությունների դեպքերին։ Ըստ նրա՝ կանայք պետք է ուղղեն իրենց մեջքը և վերացնեն դարեր ի վեր հաստատված «պատրիարխալ» հասարակարգը։ Լ. Ահարոնյանն անդրադարձավ նաև… Read More »

Հատուկ առաջարկ Ամերիաբանկից՝ կանանց միամսյակի կապակցությամբ

Ամերիաբանկը միամսյակի կապակցությամբ շնորհավորում է բոլոր կանանց և աղջիկներին և հանդես է գալիս հատուկ առաջարկով: Մարտի 7-ից մինչև ապրիլի 7-ը ներառյալ հաճախորդները հնարավորություն կունենան կատարել ապառիկ գնումներ՝ առաջին 3 ամիսների ընթացքում չվճարելով տոկոսներ և սպասարկման վճարներ: Հատուկ առաջարկը գործում է հետևյալ առևտրի կենտրոնների/խանութ-սրահների համար. 1.  «Վեգա» խանութ-սրահների ցանց 2.  «Զիգզագ» խանութների ցանց 3.  «Վեստա» խանութների ցանց 4. … Read More »

Հայաստանում այլասերվածության քարոզչություն թույլ չտալը հանցանք է համարվելու․ Հայաստանի իշխանության դիրքորոշումը.livenews.am

ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Եվրոպայի խորհուրդը, «Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան» կազմակերպությունը (Սորոսի հիմնադրամը) և արևմտյան այլ կառույցներ բացահայտորեն աջակցում, որոշներն այդ աջակցությունը նաև ֆինանսապես են իրականացնում Հայաստանի այն ՀԿ-ներին, որոնք զբաղվում են այլասերման, համասեռամոլության, անբարո կյանքի քարոզչությամբ: Սակայն, «թավշյա հեղափոխություն» հորջորջվածից հետո հիմա եկել են արդեն այլ ժամանակներ, և Արևմուտքը վերոնշյալի առումով այժմ չի բավարարվում սոսկ նրանով,… Read More »

Գյումրիում դանակահարել են ռուսական ռազմաբազայի զինծառայողին. shamshyan.com

Shamsyan.com-ի տեղեկություններով՝ այսօր վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Շիրակի մարզում, որն ավարտվել է դանակահարությամբ։ Ժամը 01։30-ի սահմաններում Գյումրիի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի՝ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ 22-ամյա Ռաջան Կաժիմիրովն է, ով, ըստ բժիշկների հայտարարության, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի… Read More »

ՊԵԿ-ում կրկին պարգևավճարներ են ստացել . Hraparak.am

Պետական եկամուտների կոմիտեում դեռ չեն հասցրել մարսել և ծախսել Ամանորից առաջ իրենց դուրս գրված պարգևավճարների տեսքով միլիոնները, սակայն այսօր նորից պրեմիա են ստացել։ Մեր տեղեկություններով՝ պարգևավճարները ստացել են բոլոր աշխատակիցները, միջինը՝ 1 դրույքի չափով։ Այս պարբերական «ինքնաբավարարումներն» արդեն զավեշտալի են դառնում «հավելյալ արժեք չստեղծող» տասը հազար ծույլ քաղաքացիների առաջիկա օպտիմալացման ֆոնին։ Hraparak.am-ը զանգահարեց նաև ՊԵԿ մամուլի… Read More »

Հասկանում եմ, որ արդեն ծխախոտի վաճառքից գումար է հատկացվելու վարչապետի տիկնոջ հիմնադրամին ուստի պետք չէ «նեղացնել» նրանց

#ծխելը վնաս է առողջությանը: Հաշվի առնելով վերը նշված անհերքելի փաստը, պետք է ասեմ, որ համակարծիք եմ առողջապահության նախարարի այն պնդման հետ, որ պետք է ծխախոտի հարկային դրույքաչափը կազմի ոչ թե 2000 , այլ 8000 ՀՀ դրամ: Ծխախոտի հարկային դրույքաչափի, իսկ հետևաբար նաև գնի բարձրացումը ունի ապացուցված էֆեկտիվություն ծխելու դեմ պայքարի գործում, ուստի ՀՀ կառավարության որոշ ներկայացուցիչների… Read More »

Հրավիրում եմ պատկան մարմինների ու լրատվամիջոցների ուշադրությունը

Հրավիրում եմ պատկան մարմինների ու լրատվամիջոցների ուշադրությունը։ ՌԴ֊ում, Ղազախստանում, Ղրղստանում բիզնես գործունեություն եմ ծավալում, մի քանի ընկերությունների սեփականատեր եմ ու երբևէ չեմ առնչվել նման անտակտ պահվածքի, այն էլ Պետական Վերահսկողության Ծառայության պաշտոնյայի կողմից։ Հիմա ըստ էության՝ այսօր ֆեյսբուքյան ընկերներիցս մեկի մեկնաբանություններում օգտագործել եմ լակոտ բառը՝ նկատի ունենալով վերացական ու անպատասխանատու ֆեյքերին։ Գրառումս ճիշտ չընկալելով վերոհիշյալ… Read More »

Շնորհավորում եմ բոլոր կանաց և աղջիկներին. կանայք մեր հպարտությունն են, մեր հաջողությունների գլխավոր գրավականը.Վահան Բաբայան

Սիրելի կանայք Անկախ նրանից, որ մենք ունենք կանանց և աղջիկների՝ մայրությանը և գեղեցկությանը նվիրված զուտ հայկական տոն, այնուամենայնիվ, մարտի 8-ը միջազգային տոն է, որը խորհրդանշում է կանանց պայքարը իրենց իրավունքների համար, ինչին հատկապես վերջին շրջանում ականատես ենք լինում նաև Հայաստանում։ Եթե տարիներ առաջ կանայք կարող էին շատ հարցերում լռել ու համակերպվել, ապա այսօր կանայք տղամարդկանց… Read More »