«Քաղաքը արդեն քարուքանդ է լինում, իսկ դուք թիթեռ եք նկարում». Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար

Ես հասկանում եմ,որ այսօրվա քաղաքային իշխանությունները ձախողել են բոլոր աշխատանքները և դրա համար փորձում են հասարակության ուշադրությունը շեղել ինչ-որ “բացահայտումների” վրա։

Ինչպես քաղաքային իշխանության ղեկավարը,այնպես էլ իր չկայացած ենթակաները փորձում են կայանալ և ինքնահաստատվել իրենց նախորդներին վարկաբեկելու միջոցով։ Գո՛րծ արեք, արա, գործ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թե՞ արխային եք ընկել, որ քաղաքի այլանդակ վիճակի մասին քիչ է խոսվում։ Ոնց եկել եք՝ միայն քանդելուց եք խոսում, կառուցելուց էլ՝ ինչ խոսում եք, սուտ եք խոսում,ուղղակի խաբում եք երևանցիներին։

Երևանցիների վճարած հարկերից մեքենա եք գնում, տալիս եք մրցույթ շահած ընկերությանը օգտագործելու, ձեզ ո՞վ է թույլ տվել, թե՞ արդեն Երևանը դարձրել եք Սանիտեկ ընկերության մատակարարը։

Ինձանից ձեզ խորհուրդ՝ հանգիստ թողեք քաղաքային նախկին իշխանություններին և գործ արեք, քաղաքը արդեն քարուքանդ է լինում, իսկ դուք թիթեռ եք նկարում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռուսլան Բաղդասարյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով