Փաշինյան-Ալիև հանդիպումը տեղի կունենա մարտի 29-ին․ 24News-ի աղբյուր

Մարտի 29-ին Վիեննայում տեղի է ունենալու Փաշինյան-Ալիև հանդիպումը։ Այդ մասին 24News-ին հայտնում են իրազեկ աղբյուրները։

Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը խոստացավ ավելի ուշ մեկնաբանել այս տեղեկատվությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելի վաղ ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը, հղում անելով Ավստրիայի նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրությանը, հայտնել էր, որ Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենը նախատեսում է մարտի 29-ին Վիեննայում առանձնազրույցներ ունենալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով