«Փաշինյանը քանի հազար մարդ է կրճատելու,որպիսի մի քանի հազար դրամով բարձրացնի նշյալ շրջանակների աշխատավարձը»․Վահան Բաբայան

Նիկոլ Փաշինյանը տվեց հերթական խոստումը։Խոստումների «թագավորը» այս անգամ խոստանում է 10 տոկոսով բարձրացնել ուսուցիչների և զինծառայողների աշխատավարձները այն էլ մեկը հուլիսին,մյուսը սեպտեմբերին։

Եթե այս ամենը լուրջ լիներ և չհետապնդեր հերթական անգամ գովազդվելու նպատակ,ապա մարդիկ դրա մասին կիմանաին հուլիսին և սեպտեմբերին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Խնդիրը շուտ խոստում տալու մեջ է,քանի որ վարչապետը պարզ հասկանում է,որ այդ շրջանակներում իրոք կա մեծ դժգոհություն։Քանզի ոչ մի խոստում դեռ չի իրականացել և դեռ հուլիս ամիսը,առավելևս սեպտեմբերը չի եկել դեռ մի շտապեք և մի ուրախացեք,չնայած նույնիսկ այս խոստումը կատարելու դեպքում այդ մարդկանց աշխատավարձը կբարձրանա մի քանի հազար դրամով։Կարևոր է նաև հասկանալ այս հերթական շոուն կազմակերպելու համար

Փաշինյանը քանի հազար մարդ է կրճատելու,որպիսի մի քանի հազար դրամով բարձրացնի նշյալ շրջանակների աշխատավարձը;
Էնպես որ առուն թոեք,հետո նոր հոպ ասեք։

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ՝ Վահան Բաբայան

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով