Փաշինյանը անհրաժեշտ ռեսուրս չունի, պատրաստված չէ և միանգամից երևում է՝ նույնիսկ դիվանագիտական բառարանին չի տիրապետում. Ռուբեն Հակոբյան

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում, կառուցողական պետության հիմքերից այսօր հանդես է գալիս Ադրբեջանը և շատ լարված իրավիճակ է Արցախի հետ կապված՝ անտեղյակության պատճառով նաև։

Այս մասին 24TV-ի եթերում ասել է Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր  Ռուբեն Հակոբյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հակոբյանը կարծում է, որ Արցախը մեկ օր կդառնա բանակցությունների կողմ, սակայն միայն այն պարագայում, երբ ամեն ինչ որոշված կլինի և վերջինս կստանա հնարավորություն տալ իր համաձայնությունը կամ ոչ։

«Ես կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը պետք է նույնիսկ խնդրի հանրապետության երեք նախագահներին և գոնե վերջին երկու արտգործնախարարներին, որ նրանք գան, նստեն և խոսեն գործընթացից և ասեն՝ ինչ պետք է անել։ Փաշինյանը անհրաժեշտ ռեսուրս չունի, պատրաստված չէ և միանգամից երևում է՝ նույնիսկ դիվանագիտական բառարանին չի տիրապետում»,- կարծում է Ռուբեն Հակոբյանը։

Շարունակությունը՝ տեսանյությում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով