Տամոժնի Գագոն Աննա Հակոբյանի հիմանդրամին մոտ 6 մլն դրամ է փոխանցել․politik.am

Այսօր հրապարակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հոգաբարձությամբ գործող «Իմ քայլը» հիմնադրամի նվիրատուների ցանկը։ Այդ ցանկի համաձայն՝ բոլոր նվիրատվությունները միասին կազմել են մոտ 850 միլիոն դրամ։ Սրանից մոտ 440 միլիոնը տրվել է երկու խոշոր նվիրատուների կողմից (նվիրատուների անունները չեն հրապարակվում)։

Նվիրատուների ցանկում է նաև ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի՝ Տամոժնի Գագոյին պատկանող «Մեգասպորտ» ընկերությունը, որը ըստ ներկայացված ցանկի Աննա Հակոբյանի հիմնադրամին է փոխանցել 5 930 940 դրամ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի դեպ նախկինում հենց Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող օրաթերթն է բազմաթիվ անգամներ պնդել, որ «Մեգասպորտ» ընկերությունը պատկանում է Գագիկ Խաչատրյանին և գրանցված է նրա ընտանիքի անդամներից մեկի անունով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով