Վիեննայում կայացած այսօրվա հանդիպման մասին՝ կարելի է ենթադրել, որ մտնում ենք «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» ակտիվ փուլ.Հրանտ Մելիք-Շահնազարյան.

Համադրելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաների ու ՀՀ և ԱՀ արտգործնախարարների համատեղ հայտարարությունը Վիեննայում կայացած այսօրվա հանդիպման մասին՝ կարելի է ենթադրել, որ մտնում ենք «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» ակտիվ փուլ։

Ամենացավալին թերևս այն է, որ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի նախկին պայմանավորվածությունները վերջնականապես մոռացության մատնվեցին և դուրս եկան բանակցային օրակարգից։ Հիմա արդեն նոր Վիեննա կա, որի հիմքը Դուշանբեի վերելակի հանդիպումն է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կարծում եմ՝ այս նոր գործընթացը երկարատև լինելու պոտենցիալ ունի։ Ու սա, թերևս, այս հանդիպման լավ լուրն է։ Ինքը, իհարկե, չի կարող մեր շահն արտահայտել, բայց ավելի լավ է այդպես, քան փակուղի ու պատերազմ։ Այս առիթով երևի պետք է շնորհավորել Փաշինյանին։ Մի մեծ գլխացավից է պրծել ու հիմա «տնտեսական հեղափոխության», ինչու՞ չէ՝ նաև լուսինն ու տիեզերքը նվաճելու իր ծրագրերի մասին հանգիստ խոսելու հնարավորություն է ստացել։ Ինչն էլ, ի դեպ, անում է այս պահին Ավստրիայի հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում։

Իսկ Արցախի իշխանություւներին ահա, ցավոք, շնորհավորելու առիթ չկա։ Իրենք թող պատրաստվեն Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հարազատներին դիմավորելու «հանդիսավոր» արարողությանը։

Հրանտ Մելիք-Շահնազարյանի գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով