Վարչապետը լվանում է հպարտ քաղաքացիների ուղեղները․168.am

Երեկ համայն հայությունը, և ոչ միայն, տեղեկացավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարկով ձեռք բերված լվացքի մեքենա ունի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն էլ վարկ ստանալու հնարավորություն չունի, քանի որ հաշիվների վրա դրված կալանք ունի։

Այս սրտաճմլիկ պատմությունը կլիներ կարեկցանքի արժանի, եթե չլիներ այդքան ծիծաղելի, իսկ ծիծաղելի լինելով՝ չլիներ այդքան ողբերգական։ Ազգային ժողովի ամբիոնն այլևս դարձել է էժանագին պոպուլիզմի տարածման հարթակ, իսկ դա ամենալավն իրականացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա մոտիվներն ակնհայտ են այնքան, որքան վարկով ձեռք բերված լվացքի մեքենայի պատմության հորինվածությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Թավշյա հեղափոխությունն իրականացրել են ՀՀ շարքային, ըստ Նիկոլ Փաշինյանի վարկածի, ոչ միայն շարքային, այլև հպարտ քաղաքացիները։ Բայց հեղափոխության արդյունքները հասանելի են միայն քիչ թվով անհատների, որոնք հպարտ են նույնքան, որքան շարքայինները, սակայն ընտրյալ են այնքանով, որքանով քայլել են Նիկոլ Փաշինյանի հետ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով