Ստալինի, Բագիրովի և Բերիայի՝ Հայաստանը ոչնչացնելու նախագիծը

1933թ. ամռանը Ադրբեջանի Կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Ղուկասի Ռուբենովին փոխարինեց Միր Ջաֆար Բագիրովը: Եվ այս նշանակումը չէր կարող կայանալ առանց Բերիայի աջակցության և Ստալինի համաձայնության:

Իր 20-ամյա (1933-1953թթ.) կառավարման ընթացքում Բագիրովն իրեն ներկայցնում էր որպես «Ադրբեջանի ժողովրդի հայրը»: Նա հաճախ էր հայտարարում, որ ֆաշիզմի դեմ հաղթանակը իրակնություն դարձավ ադրբեջանցի նավթային մագնատների շնորհիվ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բագիրովին կոչում էին նաև «տեղացի Ստալին»: Իր կառավարման տարիներին Ադրբեջանում ռեպրեսիայի զոհ դարձան տասնյակ հազարավոր մարդիկ հիմնականում հայեր, քրդեր, լեզգիներ և թալիշներ: Երբ Հայաստանի Կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանը 1945թ. նոյեմբերի 11-ին Ստալինին նամակ գրեց՝ առաջարկելով միացնել Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Հայաստանին, չուշացավ Բագիրովի նամակը Կենտկոմի կադրերի կառավարման բաժնի պետին և Կենտկոմի քարտուղար Մալենկովին, որում մասնավորապես ասվում էր. «Ես Լեռնային Ղարաբաղի վերադարձի խնդիր չեմ տեսնում, բացառությամբ Շուշիի շրջանի, մի պայմանով, որ Ադրբեջանի կազմ մտնեն հիմնականում ադրբեջանցիներով բնակեցված Ազիզբեկով, Վեդի, Կարաբագլար շրջանները»:

Ստլինի մահը ազդարարեց ստալինյան դարաշրջանի ավարտը, ինչին հետևեց Բերիա-Բագիրով տանդեմը: Հիշում եմ Բագիրովի դատը, որին ներկա էի որպես Արցախի ներկայացուցիչ: Խաչաձև հարցուպատասխանի ժամանակ, որը անցկացնում էին ռազմական տրիբունալի ներկայացուցիչները և գլխավոր մեղադրող Ռոման Ռուդենկոն, հայտնի դարձավ, որ Բագիրովը մտադիր է եղել Ադրբեջանին միացնել Դաղստանը, իսկ ինքը, Ստալինը և Բերիան 1953թ. ամռանը մտադիր էին կազմակերպել հայերի մասսայական տեղահանություն, ինչի արդյունքում հայ բնակչությունը պետք է կտրուկ նվազեր և մեկ միլիոնից քիչ լիներ, ինչը Հայաստանին կզրկեր խորհրդային հանրապետության կարգավիճակից:

-Նշանակում է՝ Հայաստանը պետք է մասնատեին և միացնեին հարևանների՞ն: Այդպե՞ս պետք է հասկանանք,- հարցրեց ռազմական տրիբունալի ներկայացուցիչը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

-Այո՛,-պատասխանեց Բագիրովը:- Ծրագիրը տապալվեց միմիայն Ստալինի մահվան պատճառով:

-Բայց ի՞նչ հիմնավորմամբ: Ի՞նչն էր միավորում Ձեր և Ստալինի տրամադրությունները,- հարց ուղղեց գլխավոր մեղադրող Ռոման Ռուդենկոն:

-Ես Ադրբեջանի ղեկավարն էի և հետաքրքրված էի նրա հզորացմամբ: Իսկ Կրեմլին ձեռնտու էր Արևելքում՝ մուսուլմանական աշխարհի շեմին, ունենալ ուժեղ և հավատարիմ թիկունք ի դեմս Ադրբեջանի,- հանդարտ պատասխանեց դահիճների եռյակի վերջին ներկայացուցիչը:

1954. Բագիրովը ձերբակալվեց Բերիայի հետ համահանցակից լինելու մեղադրանքով, իսկ 1956թ. մայիսի 7-ին գնդակահարվեց:

Բագրատ Ուլուբաբյան, Արցախյան գոյապայքարը, Երեւան, 1994

Աղյուրը՝ Vstrokax.net

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով