Պրն. Доносյանի և պրն. Սորոսյանի ծանոթների չկիսած «ոսկորի տենդերը»Գևորգ Գրիգորյան

Միշտ դեմ եմ եղել շնամարտերին և համարել դա անմարդկային, մասնավորապես, երբ կռվող շները նույն տարածքում են մեծացած եղել, «ծառայել» են նույն տիրոջը և մինչև մարտը «խաղացել» են իրար հետ…

Զարմացել եմ այդ շների տերերի վրա և դատապարտել նրանց արարքը` ցույց տալով ընդգծված բացասական վերաբերմունք, երբ մի ոսկոր էին գցում երկու շան համար և հետևում, թե ինչպես է նրանցից ուժեղը այդ ոսկորը վերցնում «ուժի» իրավունքով՝ նենգաբար «կծելով» իր «բարեկամ» շանը: Սակայն դա կենդանու բնազդ է…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այդ բնազդը մինչև այսօր արդիական է, և դրանից ոչ մի տեղ փախչել չի լինի… Այդ բնազդը բնորոշ է բոլոր շնչող էակներին` ուղղակի «կծելու» մեթոդներն են փոխվել… Մարդկանց միջև ավելի ուժեղ շնամարտեր են ընթանում, և այսօրվա իրականության մեջ «ոսկորը» փոխարինվել է «տենդերով», իսկ «կծելը»՝ ԱԱԾ դիմելով: Բնական է, որ այն «ծառայողը», ով կկարողանա ավելի նենգ «կծել» կամ ավելի «արժեքավոր» գործ տալ և նյութեր ներկայացնել, նա էլ կշահի բաղձալի «ոսկորի տենդերը»…

Այս ամենի վառ օրինակ է հանդիսանում մեր սրտի պրն. Доносյանի և պրն. Սորոսյանի ծանոթների չկիսած «ոսկորի տենդերը», որի արդյունքում էլ նույն «տիրոջը» ծառայող երկու էակների միջև սկսվեց նենգ պայքար «հանուն արդարության»…

Բժիշկ ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ՝ Գևորգ Գրիգորյան

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով