IT ոլորտը Սերժ Սարգսյանի օրոք

IT ոլորտը Սերժ Սարգսյանի օրոք

Բադալյան եղբայրներ ընկերությունների խմբի մեջ մտնող IT ոլորտում գործող SoftConstruct ընկերությունն արդեն նոր մասնաշենքում է: Նորակառույց շինության պաշտոնական բացումը տեղի ունեցավ 2017թ հունիսի 17-ին, որին ներկա էր հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Softconstruct-ը ներկայումս գրասենյակներ է բացել աշխարհի 5 աշխարհամասերի 14 երկրներում: Ձեռք է բերել ավելի քան 500 գործընկեր: Softconstruct-ի և իր հետ փոխկապակցված ընկերությունների աշխատակիցների ընդհանուր թիվն արդեն հասնում է 1600-ի: IT ոլորտում զբաղված աշխատակիցների միջին աշխատավարձը կազմում է 500.000 դրամ:

Երեք տարի անընդմեջ՝ 2015, 2016 և 2017 թվականներին, EGR 2017 մրցանակաբաշխությունում ընկերությունը ճանաչվել է առաջինը «Հաճախորդների լավագույն սպասարկում» անվանակարգում: Տարբեր տարիներին արժանացել է «Տարվա նորարար», «Տեխնոլոգիաների լավագույն մատակարար» և «Խաղային տեխնոլոգիաների լավագույն մատակարար» մրցանակներին: SoftConstruct-ը տարեկան մասնակցում է աշխարհի տարբեր ծայրերում տեղի ունեցող ավելի քան 80 էքսպոների:

Բադալյան եղբայրներ ընկերությունների խմբի մեջ մտնող ընկերությունները 2016 թվականին վճարել են մոտ 2.4 միլիարդ դրամ հարկ և ունեն 2200 աշխատակից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով