Շմոլ գազից քաղաքացիներ են թունավորվել

Մարտի 25-ին, ժամը 00.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ «ուղեղի ցնցում, հեմատոմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 63-ամյա մի կին և հայտնել, որ տանը վատ է զգացել և ընկել է:

Ժամը 01.25-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ նույն հասցեից բուժօգնության են տեղափոխվել 2010 թ. Դավիթ Չ.-ն և 2016 թ. ծնված Հայկ Չ.-ն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երեխաների հոր հայտարարությամբ՝ ընտանիքի անդամները թունավորվել են տանը՝ կաթսայից շմոլ գազի արտահոսքից:

Նշանակվել են ԴԲՓ-ներ:

Կատարվում է քննություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով