Նիկոլ Փաշինյանի կադրերը խայտառակում են «ռեսպուբլիկան»․«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ ռեկտորին նկատի ունենալով՝ հրապարակային տեսակետ է հայտնում, թե որ պաշտոնյան իրավունք ունի աշխատելու, որը՝ ոչ, իր կադրերն ամեն օր խայտառակում են «ռեսպուբլիկա»՝ երեկ ԱԺ ամբիոնից բարձրաձայնեց ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը՝ Փաշինյանին կոչ անելով խորհրդարան ուղարկել պատրաստված նախարարների եւ փոխնախարարների․ «Սա, ի վերջո, քաղաքական ամբիոն է»։

Մելքումյանը բողոքեց, որ օրերս ԱԺ էր եկել աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սաիյանը, որը հնչեցրել է թվեր, որոնք հետո հերքվեցին։ Միքայել Մելքումյանից հետո էլ ԱԺ իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանն իր ելույթով ըստ էության հավաստեց, որ փոխնախարարը 81 հազար քաղաքացու փոխարեն 18 հազար մարդու մասին է խոսել»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով