Նարեկ Մալյանի գործով «Ռեստարտի» ևս 4 անդամի մեղադրանք է առաջադրվել

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանի և «Ռեստարտ» նախաձեռնության անդամների միջև տեղի ունեցած դեպքի առթիվ «Ռեստարտ» նախաձեռնության ևս 4 անդամի մեղադրանք է առաջադրվել: Այդ մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

««Ռեստարտ» նախաձեռնության անդամներ Արամայիս Պետրոսյանին, Գարիկ Միսկարյանին, Յուրի Ավագյանին, Հրաչյա Խլղաթյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ-ի 34-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առևանգման փորձ կատարելու հատկանիշներով»,- ասաց Խաչատրյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելի վաղ, նույն գործի շրջանակներում նույն հոդվածով մեղադրանք էր  առաջադրվել «Ռեստարտ» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանին և Դավիթ Սիմոնյանին:

Նարեկ Մալյանի և «Ռեստարտ» նախաձեռնության անդամների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ  քրեական գործը հարուցվել էր քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանությունը:

«Փաստական տվյալներ են ի հայտ եկել, համաձայն որոնց գործ ունենք այլ հանցատեսակի հետ՝ առևանգում, և «Ռեստարտ» նախաձեռնության չորս անդամների նկատմամբ արդեն առևանգման հոդվածով խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, և նրանք որպես կասկածյալ հարցաքննվել են», – ասաց Արևիկ Խաչատրյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մարտի 3-ի գիշերը «Ռեստարտ» նախաձեռնության մի քանի անդամներ Երեւան քաղաքի Ամիրյան փողոցում փորձել էին Նարեկ Մալյանին նետել աղբարկղը, ինչը կանխվել էր տեղում ծառայություն իրականացնող ոստիկանների կողմից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով