Մենք գիտենք` ովքեր են տերերը – 5.hetq.am

«Օպերայի ուրվականը» 

«Վերելք» ՍՊԸ-ին հողհատկացում 1996-ին կատարել է քաղաքապետ Վանո Սիրադեղյանը: Ընկերությունը Ռոբերտ Նազարյանի որոշմամբ ընդլայնելով տարածքը կառուցել է «Օպերայի ուրվականը» սրճարանը: Սեփականատերը Կենտրոն համայնքի նախկին թաղապետ Արարատ Զուրաբյանի տեղակալ Դավիթ Առաքելյանն է: Սրճարանի տարածքը այսօր կազմում է 1800 քմ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դաշնակցականների սրճարանը 

«Դաշնակցականների սրճարան», շատերը «Մեղեդի» սրճարանում ժամադրվելուց հենց այսպես էլ ասում են: Սրճարանի տեղում դաշնակցական Միքայել Մանուկյանին 20 քմ տաղավարի համար տարածք է հատկացրել 1997 թ. քաղաքապետ Վանո Սիրադեղյանը: Ո՞վ էր միջնորդել Վ. Սիրադեղյանին այս հատկացման համար, այդպես էլ հնարավոր չեղավ պարզել: Քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի որոշմամբ ընդլայնվել է սրճարանի տարածքը եւ հասնելով մինչեւ 1250 քմ: Ամենայն հավանականությամբ, ընդլայնումը կատարվել է ԱԺ-ի նախկին պատգամավոր Սամվել Ավետիսյանի եղբոր համար: Հենց նա է սրճարանի 50 տոկոսի փայատերը:

Պետության վնասները կազմել են միլիոնավոր դոլարներ 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կառավարության որոշմամբ 20 քմ հողհատկացման դեպքում աճուրդ չի հայտարարվում: Այդ իսկ պատճառով Օպերայի այգում եւ Օղակաձեւ զբոսայգում եւ, ընդհանրապես, Երեւանում քաղաքապետարանը հենց այդպես էլ վարվել է: Հատկացնում է 20 քմ, իսկ հետո սկսում է ընդլայնումը` ինչքան ուզես: Իսկ եթե քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող հողակտորները հատկացվեին աճուրդով, բնականաբար, հսկայական գումարներ կմտնեին պետական բյուջե: Բերենք ընդամենը մի օրինակ` Օպերայի այգում, մեր ունեցած հավաստի տեղեկություններով, սրճարաններից մեկը վաճառվել է 250 հազար դոլարով: Սեփականատերերը սրճարանը կառուցելու համար հավանաբար ծախսել են 15 հազար դոլար: Փաստորեն, քաղաքապետարանից չնչին գումարներով վերցրել են այդ տարածքը եւ վաճառել: 250 հազար դոլարից 200 հազարը հնարավոր էր մտցնել պետբյուջե, սակայն իմանալով ովքեր են այդ տարածքի տերերը, հասկանալի է, թե ինչու հողհատկացումները աճուրդային կարգով չեն արվել: Եթե փորձենք հաշվել այդ վնասը միայն Օպերայի այգում հատկացված տարածքներով (այստեղ 15 ընկերությունների սրճարճարաններ կառուցելու համար տարածք է հատկացվել), այն կանցնի մեկ մլն դոլարը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով