Օպերայի հարակից տարածքում լարված պայմաններում շարունակվում է հարակից տարածքների սրճարանների ապամոնտաժումը: Այստեղ է նաև Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Կարապետյանի հետ զրույցում սրճարաններից մեկի աշխատակցուհին հայտարարեց, թե այսօր Երևանում մի այգի չգիտի, որտեղ կարող է գնալ քայլել, չտեսնել խուժանություն, գոմիկներ, շան հոտ չլինի. «Ես չեմ ուզում, որ այստեղ այգի սարքեք, ուզում եմ, որ Բուսաբանական այգին սարքեք, Կոնսերվատորիայի այգին սարքեք: Իսկ այստեղ ես աշխատում եմ»:
Սրճարանների աշխատակիցների խոսքերով, իրենց սրճարաններում բուսականություն կա, ծաղիկներ կան, մաքրություն է. «Այստեղ որ խոտ լինի, ես գալու եմ ձեր խոտը փչացնեմ, ես խոստանում եմ»:
Մեկ այլ աշխատակցի խոսքերով, հեղափոխությունն արվել է, որ մարդիկ լավ ապրեն. «Բերում եք կանաչ ցանեք, էտ կանաչն ի՞նչ եմ անելու, տանելու եմ տուն ուտե՞մ:
Դուք ծանուցում եք ուղարկել դեկտեմբերին, ձեզ թվում է, որ հնարավո՞ր է այն երկու ամսում քանդել ու տեղափոխել: Ով է փոխհատուցելու վնասը: Մեզ «Սուպեր մաման» ապահովելո՞ւ է, «Կառան» ապահովելո՞ւ է, 100 դրամի բազառ անողն ապահովելո՞ւ է»,-ասաց աշխատակցուհիներից մեկը՝ հավաստիացնելով, որ թույլ չեն տալու քանդել սրճարանները: