ՀՀ առողջապահության նախարարությունը չի հանդիսանում ուղղաթիռի ձեռք բերման պայմանագրի կողմ.Գևորգ Գրիգորյան

Ըստ պաշտոնական հարցումների պաշտոնական պատասխանի`

ՀՀ առողջապահության նախարարությունը չի հանդիսանում ուղղաթիռի ձեռք բերման պայմանագրի կողմ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՀ առողջապահության նախարարությունը չի վարձակալում ուղղաթիռ:
Փաստորեն, եթե առողջապհության նախարարությունը ոչ մի աղերս չունի ուղղաթիռներ ձեռք բերելու և/կամ վարձակալելու հետ, ապա սանավիացիայի ստեղծման և զարգացման գործընթացի մասին հայտարարությունը հանդիսանում է ՊՈՊՈՒԼԻՍՏԱԿԱՆ և չի համապատասխանում իրականությանը (եթե նույնիսկ ինչ-որ կառույց զբաղվում է այդ հարցով, ապա դա առողջապահության նախարարությունը չէ):

Ուղղաթիռով հիվանդ/նախարար տեղափոխելը դեռ չի նշանակում, որ մենք ունենք կամ մոտ ժամանակներում ունենալու ենք սանիտարական ավիացիա` հիմնադրված առողջապահության նախարարության կողմից:

Ցավում եմ, որ մնացած որոշումներն էլ կիսելու են այս հայտարարության ճակատագիրը…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ.Գ. հարցման արդյունքները վերցրել եմ իմ կոլեգա Մարինա Խաչատրյանի էջից:

 

Բժիշկ ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ՝ Գևորգ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով