Կենտրոնական բանկը «սխալ հանեց» Փաշինյանին.Արփինե Հովհաննիսյան

Կենտրոնական բանկը «սխալ հանեց» Փաշինյանին

Այսօր եւս շարունակվեց Կենտրոնական բանկի տարբեր տրամաչափի պաշտոնյաների պարզաբանումների հիթ-շքերթը եւ հերթական պաշտոնյան արձագանքեց իմ հարցադրումներին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ուրախ եմ, որ արդյունավետ շաբաթ-կիրակի եք անցկացել եւ իմ քննադատությունների հիման վրա ավելի խորը մասնագիտական ուսումնասիրության եք ենթարկել ձեր կողմից իբր 2017 թվականից մշակվող ինստիտուտը։

Արդյունքում նշում եք այնպիսի հիմնավորումներ եւ ուղեցույցեր, որոնք, ավաղ, ամեն կերպ բացակայում էին ձեր սկզբնական հայեցակարգում։

Պարզվեց, որ «շատ պատահաբար» այս նախագիծը հենց հիմա եկավ ասպարեզ եւ «շատ պատահաբար» վարչապետը Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ խոսեց առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման եւ ՄԵՂԱՎՈՐՈՒԹՅԱՆ կանխավարկածի մասին։ Այսինքն բաների մասին, որ կապ չունեն ներկայացվածի մասին։ Այստեղ առաջանում են մի քանի «կամ»-եր

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

• Կամ Կենտրոնական բանկը սխալ է բացատրել փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի գործիքի էությունը վարչապետին ու վերջինիս մոտ խեղաթյուրված պատկերացում է առաջացել, որ այդ գործիքը իր քաղաքական հակառակորդների դեմ է

• Կամ Նիկոլ Փաշինյանը չի կարողացել ըմբռնել Կենտրոնական բանկի մասնագիտական վերլուծությունները եւ ամեն ինչ ընկալել է իր սիրած ՝ ասֆալտին փռելու եւ պատերին ծեփելու հարթությունից

• Կամ էլ վարչապետը ճիշտ է հասկացել, սակայն ամեն ինչ մանիպուլացրել է
Այսօրվա հարցազրույցով Կենտրոնական բանկը հաստատեց, որ վարչապետը սխալ է ներկայացրել ինստիտուտը Ազգային ժողովում.

Հ.Գ. Դեռեւս սպասում եմ բանավիճելու վերաբերյալ պարոն Արթուր Ջավադյանի արձագանքին։ Այդ ժամանակ ցույց կտամ թե ԵՐԲ եւ ԻՆՉ պայմաններում է ստեղծվել ու շրջանառվել հայեցակարգը։ Անակնկալներ խոստանում եմ։

Հ.Հ.Գ.Կենտրոնական բանկի հայեցակարգի եւ տարբեր հայտարարությունների մասին ուսումնասիրությունը ստորեւ ներկայացված լինքով։ Շնորհակալ եմ մեր ՀԿ-ի թիմին Vahagn GrigoryanMariam Ayvazyan Emil Abrahamyan-ին որակյալ աշխատանքի համար:

https://drive.google.com/file/d/1CQCgDBIAnuYmSdw9fkK62m51fNx3UxP8/view?fbclid=IwAR0hTbcaK2I5KLWfU8dVoblWjPWd4qMbjY6lrFGd5n4yBuH4U2gLF5HZ9LE

Արփինե Հովհաննիսյանի գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով