Երևանի կենտրոնում ավտոկայանատեղերի վճարը պետք է թանկանա. Վիկտոր Մնացականյան

Երևանի կենտրոնում ավտոկայանատեղերի վճարը պետք է թանկանա, «Ազատության» եթերում հայտարարեց Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը։

«Երևանի կենտրոնը մեքենաների համար չէ, Երևանի կենտրոնը պետք է դառնա քաղաքացիների, հետիոտների համար։ Հիմիկվանից ասում եմ՝ կենտրոնում ավտոկայանատեղերի վճարը պետք է թանկանա», – ասաց նա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վիկտոր Մնացականյանի խոսքով՝ հիմա մարդիկ օրական վճարում են 35 դրամ։

«Մոսկվայում, օրինակ, անցած ամիս դարձավ 25-30 դոլար, ես հասկանում եմ, որ համաչափ չեն աշխատավարձերը, բայց եթե Կենտրոնը հիմնականում ծանրաբեռնենք «կաֆեներով», այդպես չի լինի», – ասաց թաղապետը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով